Անտոն Վեբերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Վեբերն
Anton Webern in Stettin, October 1912.jpg
Անտոն Վեբերնը
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն գերմ.՝ Anton von Webern
Նաև հայտնի է որպես գերմ.՝ Anton Webern
Ծնվել է դեկտեմբերի 31883
Վիեննա, Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Երկիր Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրիա Ավստրիա
Մահացել է սեպտեմբերի 15, 1945(1945-09-15) (տարիքը 61)
Միտտերզիլ, Ավստրիա Ավստրիա
Մասնագիտություն Կոմպոզիտոր,դիրիժոր

Անտոն Վեբերն, նաև Անտոն ֆոն Վեբերն (գերմ.՝ Anton Webern, գերմ.՝ Anton von Webern, դեկտեմբերի 3, 1883[3][2] , Վիեննա[4] - սեպտեմբերի 15, 1945[1][2] , Միտերզիլ[4]), ավստրիացի կոմպոզիտոր: Ծնվել է 1883 թվականին Վիեննայում և մահացել 1945 թվականին Միտտերսիլում (Ավստրիա):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Վեբերնը Առնոլդ Շյոնբերգի առաջին աշակերտներից է եղել և Վիեննական Երկրորդ Դպրոցի հիմնական երեք կոմպոզիտորներից մեկը՝ Առնոլդ Շյոնբերգի և Ալբան Բերգի հետ: Հանդես է եկել նաև որպես դիրիժոր: Շյոնբերգի աշակերտը լինելով, նա տարվում է իր ուսուցչի ստեղծած նոր ուղղությանը՝ դոդեկաֆոնիզմին, լինելով ուղղության ամենավառ համակրողներից մեկը: Վեբերնի բոլոր ստեղծագործությունները գրված են դոդեկաֆոնիզմի սկզբունքներով: Նա օգտագործում է դոդեկաֆոնիզմի բոլոր երեք ձևերը՝ տոնայնական դոդեկաֆոնիզմ, անտոնայնական դոդեկաֆոնիզմ և սերիական դոդեկաֆոնիզմ: Տոնայնական դոդեկաֆոնիզմը նրան այդքան էլ չի գերում: Վեբերնը սիրում է անտոնայնությունը, որը չունի ոչ՛ դոմինանտա (5-րդ աստիճան), ոչ՛ սուբդոմինանտա (4-րդ աստիճան): Նրա առաջին կարևոր գործերից է նվագախմբի համար գրված «Պասակալյան» (օպուս 1): 1913 թվականին նա գրում է "Վեց պիես նվագախմբի համար" (օպուս 6): Միաժամանակ նա խմբավարում է տարբեր օպերետներ և նվագախմբեր: Սոցիալ-դեմոկրատ ժամանակաշրջանում նա հայտնի է լինում որպես դիրիժոր: 1935 թվականին մահանում է իր մտերիմ ընկեր Ալբան Բերգը և Վեբերնը հանձն է առնում խմբավարել Բերգի գրած վերջին ստեղծագործությունը՝ «Համերգ մի հրեշտակի հիշատակին»: Բայց մի քանի փորձից հետո նա հասկանում է որ անկարող է շարունակել խմբավարությունը: Դրանից հետո նա այլևս չի զբաղվում դիրիժորությամբ: Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո նրա բազմաթիվ հրեա աշակերտներ լքում են երկիրը: Ինքը անձամբ չի լքում իր երկիրը, բայց թաքնվում է ուրիշ քաղաքում: 1945 թվականին նրա տղան մահանում է ռմբակոծության ժամանակ: Դեպքը խորը հետք է թողնում կոմպոզիտորի կյանքում: Նույն թվականին նրան ուսուցչի պաշտոն են առաջարկում Վիեննայի կոնսերսատորիայում, բայց նա մերժում է առաջարկը: Անտոն Վեբերնը մահացել է անսպասելի ձևով: Մի երեկո նա դուրս է գալիս ծխելու, մոռանալով պարետային ժամը, և սպանվում է ամերիկացի մի ժամապահի զենքից արձակված գնդակից:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարևոր ստեղծագործություններից են՝ «Վարիացինաներ նվագախմբի համար», Լարային կվարտետ, սիմֆոնիա, 2 կանտատ, բազմաթիվ երգեր, «Վարիացիաներ դաշնամուրի համար», 6 բագատել լարային կվարտետի համար և այլ ստեղծագործություններ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Веберн Антон, Веберн Антон // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118629786 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  4. 4,0 4,1 4,2 4,3 Веберн Антон, Веберн Антон // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015: