Կաղապար:Այսօր/Հունվարի 20
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 20

- 1752 թ. – իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլիի գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենամեծ կառույցներից մեկի՝ Կազերտյան պալատի շինարությունը։
- 1919 թ. – ծնվել է Սիլվա Կապուտիկյանը, հայ գրող, բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ (մահ. 2006թ.):
- 1933 թ. – Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
- 1946 թ. – ծնվել է Դեյվիդ Լինչը, ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր։
- 1952 թ. – ծնվել է Իրինա Ալեգրովան, ռուս ճանաչված երգչուհի, հայրը եղել է հայ։
- 1975 թ. – առաջին ռազմական գործողությունը սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն։
- 1984 թ. – մահացել է Ջոննի Վայսմյուլլերը, ծագումով գերմանացի, ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, նաև դերասան, Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկը (ծն. 1904 թ.)։
- 1990 թ. – խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։
- 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեց Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։
- 2014 թ. - Հակառակորդի հետ բռնկված փոխհրաձգության արդյունքում մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։