Կաղապար:Այսօր/Հունիսի 21
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 21

- 1633 թ. – Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից։
- 1640 թ. – ծնվել է Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը, գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (մահ. 1716 թ.)։
- 1788 թ. – Նյու Հեմպշիրը դարձավ ԱՄՆ-ի 9-րդ նահանգը։
- 1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին համարվում է վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.)։
- 1868 թ. – Մյունխենի թատրոնում կայացավ Ռիխարդ Վագների Նյուրնբերգի մայսթերզինգերները օպերայի պրեմիերան։
- 1905 թ. – ծնվել է Ժան Պոլ Սարտրը, Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ (մահ. 1980 թ.)։
- 1920 թ. – տեղի ունեցավ համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։
- 1925 թ. – տեղի ունեցավ Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։
- 1992 թ. – զոհվել է Լեոնիդ Ազգալդյանը, մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս (ծն. 1942 թ.)։
- 1994 թ. – եթեր հեռարձակվեց Շանթ հեռուստատեսությունը։