Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 25
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 25

- 1177 թ. – տեղի ունեցավ Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկը:
- 1562 թ. – ծնվել է Լոպե դե Վեգան, իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր (մահ. 1635 թ.):
- 1867 թ. – շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը արտոնագրեց դինամիտի գյուտը:
- 1919 թ. – ծնվել է Հրաչուհի Ջինանյանը, հայ դերասանուհի, հաղորդավարուհի (մահ. 2012 թ.):
- 1943 թ. – հիմնվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան:
- 1945 թ. – Երևանում տեղի ունեցավ Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:
- 1956 թ. – ծնվել է Գագիկ Ծառուկյանը, հայ գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ:
- 1957 թ. – ծնվել է Մոնթե Մելքոնյանը, հայ ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս։
- 1959 թ. – մահացել է Ժերար Ֆիլիպը, ֆրանսիացի ճանաչված դերասան (ծն. 1922):
- 1974 թ. – մահացել է Արշալույս Սարոյանը, հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող (ծն. 1891 թ.):
- 2020 թ. – ստորագրած համաձայնագրով Հայաստանի զինված ուժերը դուրս բերվեցին Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից, որը հանձնվեց Ադրբեջանին։