Կաղապար:Այսօր/Հուլիսի 12
Հիմնական հոդված՝ Հուլիսի 12

- մ.թ.ա. 100 թ. – ծնվել է Հուլիոս Կեսարը, Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ (մահ. մ.թ.ա. 44 թ.):
- 1536 թ. – մահացել է Էրազմ Ռոտերդամցին, հոլանդացի ականավոր հումանիստ գրող (ծն. 1466 թ.):
- 1776 թ. – Ջեյմս Կուկը սկսեց իր երրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը:
- 1806 թ. – Նապոլեոն Բոնապարտը ստեղծեց Հռենոսյան միությունը:
- 1884 թ. – ծնվել է Մոդիլիանին, իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ (մահ. 1920 թ.):
- 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը հետ գրավեցին Ճանկաթաղ, Վարդաձոր, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:
- 2006 թ. – սկսվեց Երկրորդ լիբանանյան պատերազմը:
- 2011 թ. – Նեպտուն մոլորակը կատարեց մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն լրացավ նրա հայտնաբերումից հետո (սեպտեմբերի 23, 1846) նեպտունյան առաջին տարին: