Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 14
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 14
- 1797 թ. – ծնվել է Չարլզ Լայելը, շոտլանդացի փաստաբան և երկրաբան (մահ. 1875 թ.)։
- 1829 թ. – ծնվել է Միքայել Նալբանդյանը, հայ գրող և բանաստեղծ, Մեր հայրենիք օրհներգի հեղինակը (մահ. 1866 թ.)
- 1860 թ. – Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվեց պեկինյան տրակտատը։
- 1914 թ. – Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է ճակատամարտի մեջ։
- 1932 թ. – մահացել է Լեոն, հայ նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող, հրատարակել է «Մուրճ» թերթը (ծն. 1860 թ.)։
- 1954 թ. – ծնվել է Յաննին, հույն երաժիշտ, երգահան։
- 1963 թ. – Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացավ Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
- 1975 թ. – մահացել է Արտեմի Այվազյանը, հայ ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1902 թ.)։
- 1976 թ. – մահացել է Գեղամ Սարյանը, հայ նշանավոր գրող, բանաստեղծ (ծն. 1902 թ.)։