Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 18
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 18

- 1787 թ. – Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:
- 1892 թ. – առաջին անգամ բեմադրվեց Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» նշանավոր բալետը:
- 1918 թ. – ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:
- 1940 թ. – Նացիստական Գերմանիայի կողմից հաստատվեց նախապես ծրագրված «Բարբարոսսա» գործողությունը՝ Գերմանիայի ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:
- 1946 թ. – ծնվել է Սթիվեն Սփիլբերգը, ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:
- 1966 թ. – հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Էպիմեթևսը:
- 1980 թ. – ծնվել է Քրիստինա Ագիլերան, ամերիկացի ճանաչված երգչուհի և երգահան:
- 2010 թ. – Թունիսում հեղափոխություն սկսվեց, արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալին 2011 թվականին հրաժարական տվեց: