Jump to content

Էպիմետեյ (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիմետեյ
Հայտնաբերումը
Հայտնաբերել է Ռիչարդ Ուոկեր
Հայտնաբերման ամսաթիվը 18 դեկտեմբեր 1966
Ուղեծրի տվյալները
Ուղեծրի միջին շառավիղը 151 410 կմ
Էքսցենտրիսիտետը 0, 0098
Սիդերիկ պարբերությունը 0, 694333517 Երկրային օր
Թեքվածությունը 0, 351° (Սատուրնի հասարակածի նկատմամբ)
Արբանյակը Սատուրնի
Ֆիզիկական տվյալները
Չափերը 135×108×105 կմ
Զանգվածը (5, 304 ± 0, 013) × 1017 կգ
Միջին խտությունը 0, 69 ± 0, 11 գ/սմ3
Հասարակածային մակերևութային ձգողությունը ~0, 0078 մ/վ2
Առանցքի թեքումը 0օ
Ալբեդոն 0, 73±0, 03

Էպիմեթևս (հին հունարեն՝ Ἐπιμηθεύς), Սատուրնի արբանյակն է, հայտնաբերվել է Ռիչարդ Ուոկերի կողմից 1966 թվականին։

Անունն ստացել է հին հունական դիցաբանության հերոսներից Պրոմեթևսի եղբայր Էպիմեթևսի պատվին։

Հայտնաբերումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 ֆրանսիացի աստղագետ Օդուեն Դոլֆյուսը (ֆրանսերեն` Audouin Dollfus) հետևելով Սատուրնի արբանյակներից մեկին, նրա անունը դրեց Յանուս։ Երեք օր անց Ռիչարդ Ուոքերը (անգլերեն` Richard L. Walker) նույնպես հետևում էր այդ ուղեծրով շարժվող օբյեկտին։ Այդ ժամանակ ենթադրվում էր, թե դա միևնույն արբանյակն է։ Սակայն, տասներկու տարի անց 1978 թ. հոկտեմբերին Սթիվեն Լարսոնն ու Ջոն Ֆաունթինը (անգլերեն` John W. Fountain) բացահայտեցին, որ իրականում դրանք շատ մոտ ուղեծրերով շարժվող երկու տարբեր օբյեկտներ են։ Այդ բանը հաստատվեց «Վոյաջեր-1» կայանի ուղարկած տվյալներով։

Էպիմեթևսի և Յանուսի ուղեծրերի կապը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիմեթևսի ու Յանուսի ուղեծրերը չափազանց մոտ են։ Յանուսի ուղեծրի շառավիղն ընդամենը 50 կիլոմետրով է փոքր Էպիմեթևսինից։ Այս տարբերությունն անհամեմատ փոքր է այս երկու արբանյակների չափսերից։ Չորս տարին մեկ այս երկու արբանյակները փոխանակում են իրենց ուղեծրերը։ Նրանց վերջին մոտեցումները կայացել են 2006-ի հունվարի 21-ին և 2010-ին, երբ Յանուսի ուղեծիրը փոքրացավ ~20 կմ-ով, իսկ Էպիմեթևսինը մեծացավ ~80 կմ-ով։ Յանուսի ուղեծիրն ավելի պակաս չափով է փոփոխվում, քանի որ Էպիմեթևսից չորս անգամ ավելի զանգվածով է։ Ըստ եղած հավաստի տվյալների այս հարմարվածությունը եզակի երևույթ է Արեգակնային համակարգում։

Բնութագրական տվյալները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էպիմեթևսը հատում է Սատուրնի F օղակի ստվերը, ինչպես պատկերված է Վոյաջեր-1-ի արած լուսանկարում։

Էպիմեթեսն ունի 30 կմ-ից մեծ մի քանի խառնարան։ Խառնարանների առատությունն ապացույց է այն բանի, որ այս արբանյակը բավականին տարիքով է։ Հնարավոր է, որ Յանուսն ու Էպիմեթևսն առաջացել են միևնույն մարմնի ճեղքումից, սակայն, եթե այսպիսի բան եղել է, ապա` արբանյակների համակարգի պատմության վաղ շրջանում։ Էպիմեթևսի շատ փոքր խտությունից, որը ցածր է ջրինից և ~0.69 գ/սմ3 է և բարձր ալբեդոյից հնարավոր է հետևություն անել, որ ունի շատ ծակոտկեն սառցե կառուցվածքով մարմին։