Սատուրնի վեցանկյուն
Սատուրնի վեցանկյուն, վեցանկյուն ամպերի հաստատուն գոյացություն Սատուրն մոլորակի հյուսիսային բևեռի շուրջ, գտնվում է մոտ 78° հյուսիսային լայնության վրա[1][2][3]։ Վեցանկյան կողմերը ունեն մոտ 13800 կմ երկարություն, ինչը գերազանցում է Երկրի տրամագծին[4] (մոտ 12 700 կմ (7900 մղոն))։ Այն պտտվում է 10 ժ 39 րոպե 24 վայրկյան պարբերությամբ, այս պարբերությունը համընկնում է Սատուրնի ընդերքից ժայթքող ռադիո ճառագայթման պարբերության հետ[5]։ Այնուամենայնիվ, վեցանկյունը չի տեղափոխվում լայնություններով ինչպոս մյուս տեսանելի մթնոլորտային ամպային գոյացությունները[6]։
Սատուրնի հարավային բևեռում համաձայն Հաբբլ տիեզերական աստղադիտակից կատարված դիտարկումների այսպիսի գոյացություն չկա[7]։ Սակայն այնտեղ կա հողմապտույտ, ինչպիսինն առկա է հյուսիսային բևեռում։
Սատուրնի հյուսիսային վեցանկյունը հայտնաբերվել է Վոյաջեր ծրագրի ժամանակ 1981 - 82 թվականներին[8], դրանից հետո 2006 թվականին այն ևս մեկ անգամ դիտարկվել է Կասինի-Հյուգենս տիեզերական սարքից[9]։ Միայն Կասինի սարքի միջոցով է հնարավոր եղել լուսանկարել վեցանկյունը ինֆրակարմիր լույսում, երբ այն հայտնվել է Արեգակի լույսի տակ 2009 թվականին[10]։ Կասինի սարքի միջոցով հնարավոր է եղել նաև չափել վեցանկյուն գոյացության շարժման արագությունը, երբ սարքը շարժվում էր մոլորակի հետ նույն արագությամբ, այսպիսով գրանցում էր միայն վեցանկյան արագությունը[11]։ Հայտնաբերումից հետո, և երբ վեցանկյունը հայտնվեց Արեգակի լույսի տակ, աստղագետներին նաև հաջողվեց դիտարկել այն Երկրից[12][13]։
Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն մի վարկածի, որը առաջ է քաշվել Օքսֆորդի համալսարանում, վեցանկյունը առաջացել է Սատուրնի մթնոլորտում քամիների արագության կտրուկ լայնությունային գրադիենտի պատճառով[14]։ Նմանա կանոնավոր ուրվագծեր են ստացվել լաբորատորիայում, երբ շրջանաձև հեղուկով լի տարողության կենտրոնական և արտաքին մասերը պտտվում էին տարբեր արագություններով։ Ամենաշատ հանդիպող երկրաչափական մարմինը վեց կողմ ուներ, սակայն հնարավոր է եղել ստանալ նաև մինչև ութ կողմ ունեցող մարմիններ։ Այս մարմինները առաջանում էին երկու տարբեր արագությամբ պտտվող տարբեր հեղուկների շփման մասում, որտեղ առաջանում էին մրրկային հոսքեր[14][15]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սատուրնի հյուսիսային բևեռը, իրական գույներով[16]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Godfrey D. A. (1988)։ «A hexagonal feature around Saturn's North Pole»։ Icarus 76 (2): 335։ Bibcode:1988Icar...76..335G։ doi:10.1016/0019-1035(88)90075-9
- ↑ Sánchez-Lavega A., Lecacheux J., Colas F., Laques P. (ապրիլի 16, 1993)։ «Ground-based observations of Saturn's north polar SPOT and hexagon»։ Science (American Association for the Advancement of Science) 260 (5106): 329–32։ Bibcode:1993Sci...260..329S։ PMID 17838249։ doi:10.1126/science.260.5106.329
- ↑ Overbye Dennis (օգոստոսի 6, 2014)։ «Storm Chasing on Saturn»։ New York Times։ Վերցված է օգոստոսի 6, 2014
- ↑ «New images show Saturn's weird hexagon cloud»։ MSNBC։ դեկտեմբերի 12, 2009։ Արխիվացված օրիգինալից 2011-10-05-ին։ Վերցված է 2013-12-05
- ↑ Godfrey D. A. (մարտի 9, 1990)։ «The Rotation Period of Saturn's Polar Hexagon»։ Science 247 (4947): 1206–1208։ Bibcode:1990Sci...247.1206G։ PMID 17809277։ doi:10.1126/science.247.4947.1206
- ↑ Baines Kevin H. և այլք: (December 2009)։ «Saturn's north polar cyclone and hexagon at depth revealed by Cassini/VIMS»։ Planetary and Space Science 57 (14–15): 1671–1681։ Bibcode:2009P&SS...57.1671B։ doi:10.1016/j.pss.2009.06.026
- ↑ Sánchez-Lavega A., Pérez-Hoyos S., French R. G. (հոկտեմբերի 8, 2002)։ «Hubble Space Telescope Observations of the Atmospheric Dynamics in Saturn's South Pole from 1997 to 2002»։ American Astronomical Society։ Bibcode:2002DPS....34.1307S։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-05-ին։ Վերցված է 2013-12-05
- ↑ Caldwell John, Benoit Turgeon, Hua Xin-Min, Barnet Christopher D., Westphal James A. (ապրիլի 16, 1993)։ «The Drift of Saturn's North Polar Spot Observed by the Hubble Space Telescope»։ Science (AAAS) 260 (5106): 326–329։ Bibcode:1993Sci...260..326C։ ISSN 0036-8075։ PMID 17838248։ doi:10.1126/science.260.5106.326։ Վերցված է 2013-12-05
- ↑ «Saturn's Strange Hexagon»։ NASA։ մարտի 27, 2007։ Վերցված է 2013-05-01
- ↑ «Saturn's Mysterious Hexagon Emerges From Winter Darkness»։ NASA։ դեկտեմբերի 9, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-24-ին։ Վերցված է 2013-05-01
- ↑ «NASA's Cassini Spacecraft Obtains Best Views of Saturn Hexagon»։ Jet Propulsion Laboratory (NASA)։ դեկտեմբերի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-16-ին։ Վերցված է 2013-12-05
- ↑ [1]
- ↑ TPS
- ↑ 14,0 14,1 Barbosa Aguiar Ana C., Read Peter L., Wordsworth Robin D., Salter Tara, Yamazaki Y. Hiro (April 2010)։ «A laboratory model of Saturn’s North Polar Hexagon»։ Icarus 206 (2): 755–763։ doi:10.1016/j.icarus.2009.10.022
- ↑ Lakdawalla Emily (մայիսի 4, 2010)։ «Saturn's hexagon recreated in the laboratory»։ Planetary.org։ Վերցված է 2014-02-07
- ↑ NASA
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սատուրնի պտույտը 175 Archived 2021-08-22 at the Wayback Machine., Կասինիի լուսանկարները, 27 նոյեմբերի, 2012 (անգլ.)
- Սատուրնի տարօրինակ վեցանկյունը, իրական գույներում - Universe Today (անգլ.)
- Վեցանկյան կողմը Մոլորակների ֆոտոամսագրից (անգլ.)
- Սատուրնի վեցանկյունը դուրս է գալիս լույսի տակ, APOD 22 հունվարի, 2012 (անգլ.)
- Սատուրնի հյուսիսային բևեռի հողմապտույտի կենտրոնում, Աստղագիտության օրվա լուսանկար, 4 դեկտեմբերի, 2012 (անգլ.)
- Վեցանկյան պտույտի ձայնագրություն, ՆԱՍԱ (անգլ.)
- ՆԱՍԱ-ի Կասինի կայանը կատարել է Սատուրնի վեցանկյան լավագույն լուսանկարները Archived 2017-06-16 at the Wayback Machine. (4 դեկտեմբերի, 2013) (անգլ.)
- Հողմապտույտի անիմացիան (TPS) (անգլ.)
- Սատուրնի վեցանկյունը կրկնվել է լաբորատորիայում, վիդեո
|