Կաղապար:Այսօր/Ապրիլի 15
Հիմնական հոդված՝ Ապրիլի 15
- 1452 թ. – ծնվել է Լեոնարդո դա Վինչին, իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, նաև բժիշկ ու գյուտարար (մահ. 1519):
- 1891 թ. – ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրեց իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը:
- 1894 թ. – ծնվել է Նիկիտա Խրուշչովը, ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ (մահ. 1971 թ.):
- 1904 թ. – ծնվել է Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), ամերիկահայ նշանավոր նկարիչ (մահ. 1948 թ.):
- 1906 թ. – ստեղծվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ-ն, ամենախոշոր հայկական բարեգործական հասարակական կազմակերպություններց մեկը:
- 1928 թ. – Տաջիկստանը արաբական այբուբենից, իսկ 1993 թ. Թուրքմենստանը ռուսական կիրիլիցայից անցան լատինական այբուբենի օգտագործմանը:
- 1949 թ. – ծնվել է Ալլա Պուգաչովան, ռուս ճանաչված երգչուհի, խորհրդային և ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերից մեկը:
- 1989 թ. – Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվեց մոտ 100 մարդ 700-ից ավել մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ: