Մարտ ամսվա օրերը
|
|
Մարտի 2
|
- 1853 թ. - ծնվել է Քրիստափոր Կարա-Մուրզան, հայ մեծանուն երգահան (մահ․ 1902 թ.)։
- 1917 թ. - Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից։
- 1931 թ. - ծնվել է Միխայիլ Գորբաչովը, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։
- 1933 թ. - Նյու Յորքում տեղի ունեցավ «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։
- 1951 թ. - Բոստոն քաղաքում տեղի ունեցավ ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղը Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։
- 1969 թ. - Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժեր միջև սկսվեցին սահմանային բախումներ։
- 1981 թ. - գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը։
- 1992 թ. - Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը դարձան ՄԱԿ-ի անդամ։
- 2007 թ. - մահացել է Անրի Թրուայան, ֆրանսահայ նշանավոր գրող (ծնվ. 1911 թ.)։
|
|
|
|
|
Մարտի 5
|

- 1827 թ. - մահացել է Ալեսանդրո Վոլտան, իտալացի ֆիզիկոս և քիմիկոս, նրա պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը (ծնվ. 1745 թ.)։
- 1909 թ. - մահացել է Ջիվանին, հայ նշանավոր աշուղ (ծնվ. 1846 թ.)։
- 1946 թ. - Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանված ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբ։
- 1913 թ. - ծնվել է Գանգուբայ Հանգալը, հնդիկ դասական երգչուհի (մահ. 2009 թ.)։
- 1953 թ. - մահացել է Սերգեյ Պրոկոֆևը, ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար (ծնվ. 1891 թ.)։
- 1953 թ. - մահացել է Իոսիֆ Ստալինը, խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավարը (ծնվ. 1879 թ.)։
- 1958 թ. - կատարվեց Յակ-28 ինքնաթիռով առաջին թռիչքը։
- 1959 թ. - ծնվել է Վազգեն Սարգսյանը, հայ հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս (զոհվել է 1999 թ. Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ)։
- 1962 թ. - ծնվել է Սիմոն Աբգարյանը, ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար։
- 2003 թ. - Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվեց Հայաստանի նախագահ։
|
|
|
|
|
Մարտի 8
|
Աշխարհի շատ երկրներում նշվում է Կանանց միջազգային օրը։
- 1669 թ. - տեղի ունեցավ Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ։
- 1876 թ. - ծնվել է Հրաչյա Աճառյանը, հայ մեծանուն գիտնական, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, հայոց լեզվի մասին մի շարք նշանավոր աշխատությունների հեղինակ (մահ.1953)։
- 1887 թ. - ծնվել է Հովսեփ Օրբելին, հայ նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ, (մահ. 1961 թ.)։
- 1894 թ. - ծնվել է Վյայնո Աալտոնենը, ֆինն նշանավոր քանդակագործ, (մահ. 1966 թ.)։
- 1869 թ. - մահացել է Հեկտոր Բեռլիոզը, ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ, (ծնվ. 1803 թ.)։
- 1911 թ. - ծնվել է Ալան Հովհաննեսը, ամերիկահայ նշանավոր երգահան, (մահ. 2000 թ.)։
- 1950 թ. - ԽՍՀՄ-ը հայտարարեց իր տարածքում ատոմային ռումբի պատրաստման մասին։
- 1956 թ. - մահացել է Դրաստամատ Կանայանը, Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար (ծնվ. 1884 թ.)։
- 1966 թ. -ծնվել է Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը, ֆիդայի, Արցախյան պատերազմի հերոս, Հայաստանի հերոս: (մահ. 1992թ.):
|
|
|
|
|
|
|
|
Մարտի 14
|
- Պի թվի օրը - մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոնը, (տոնվում է սկսած 1987 թվականից)
- 1839 թ. - անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը։
- 1933 թ. - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։
- 1948 թ. - ծնվել է Ալբերտ Ստեփանյանը, հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- 1978 թ. - ստեղծվեց Սևան ազգային պարկը։
- 1980 թ. - ծնվել է Նելլի Ուվարովան, թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր։
- 1984 թ. - մահացել է Հովհաննես Շիրազը, հայ մեծագույն բանաստեղծներից մեկը (ծն. 1914 թ.)։
- 1990 թ. - Միխայիլ Գորբաչովն ընտրվեց ԽՍՀՄ նախագահ։
- 1994 թ. - թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը։
- 2013 թ. - մահացել է Արամայիս Սահակյանը, հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս (ծն. 1936 թ.)։
|
|
|
|
Մարտի 16
|
- 37 թ. - Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։
- 1521 թ. - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին։
- 1789 թ. - ծնվել է Գեորգ Օհմը, գերմանացի ֆիզիկոս, նրա պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը (մահ. 1854 թ.)
- 1859 թ. - ծնվել է Ալեքսանդր Պոպովը, ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մահ. 1906)։
- 1906 թ. - ծնվել է Թամարա խանումը, հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր (մահ. 1991 թ.)։
- 1935 թ. - Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը` ֆաշիստական գերմանիայի բանակը։
- 1936 թ. - ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ամերիկահայ գյուտարար։
- 1968 թ. - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։
- 1995 թ. - Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։
- 2017 թ. - մահացել է «Հաց բերողը»։
|
|
|
|
|
Մարտի 19
|

- 1474 թ. - Վենետիկում ընդունվում է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստորեն աշխարհում առաջին օրենքն էր [[հեղինակային իրավունք[[ի մասին:
- 1813 թ. - ծնվել է Դավիդ Լիվինգսթոնը, շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը (մահ. 1873 թ.):
- 1859 թ. - Փարիզում կայացավ ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:
- 1879 թ. - ծնվել է Արամ Մանուկյանը՝ ռազմական, պետական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՅԴ կուսակցության անդամ:
- 1913 թ. - ծնվել է Մառի Աթմաճյանը, սփյուռքահայ բանաստեղծուհի, բանաստեղծ Սեմայի քույրը, Ֆրանսահայ գրողների միության նախագահ (մահ. 1999 թ.):
- 1928 թ. - ծնվել է Վարդուհի Վարդերեսյանը, հայ ճանաչված դերասանուհի (մահ. 2015 թ.):
- 1953 թ. - առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվեց Օսկարի մրցանակաբաշխությունը:
- 1955 թ. - ծնվել է Բրյուս Ուիլիսը, ամերիկացի հանրաճանաչ դերասան:
- 1958 թ. - Ստրասբուրգում բացվեց Եվրախորհրդարանի առաջին նիստը:
- 2011 թ. - ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկված «Լուսաբացի Ոդիսականը» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմին:
|
|
|
Մարտի 20
|
Աստղագիտության միջազգային օրն է։
- 321 թ. - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը։
- 1815 թ. - Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձավ Փարիզ և սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»։
- 1857 թ. - ծնվել է Շերամը, հայ գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը (մահ. 1938 թ.)։
- 1887 թ. - ծնվել է Հովսեփ Օրբելին, հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ, ԳԱԱ-ի առաջին նախագահ և Էրմիտաժի տնօրեն (մահ. 1961 թ.)։
- 1918 թ. - ծնվել է Հրանտ Ստեփանյանը, գեղանկարիչ, հայ արվեստի դասական մահ. (1980 թ.)։
- 1921 թ. - ԱՄՆ-ում՝ Կանզաս Սիթիում առաջին անգամ վարձույթ թողարկվեց մուլտֆիլմը։
- 1956 թ. - Թունիսը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։
- 1984 թ. - ծնվել է Ֆեռնանդո Տոռեսը, իսպանացի նախկին ֆուտբոլիստ, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի և 2010 թ. Աշխարհի առաջնության չեմպիոն։
- 1991 թ. - երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին՝ Կոնորը, մահանում է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից), որդու հիշատակին Կլեպտոնը գրում է Tears in Heaven հայտնի երգը։
- 1992 թ. - մարտի 20-ից 21-ը Կիևում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը։
|
|
|
Մարտի 21
|
- Մահմեդական մի շարք երկրներում նշվում է Նոռուզը:
- Աշխարհում նշվում է Անտառների միջազգային օրը:
- 630 թ. Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցնում Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձնում այն Երուսաղեմ։
- 1685 թ. - ծնվել է Յոհան Սեբաստիան Բախը, գերմանացի հռչակավոր երգահան (մահ. 1750 թ.)։
- 1857 թ. - Ճապոնիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ ավելի քան 100,000 մարդ:
- 1871 թ. - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվեց Գերմանիայի առաջին կանցլեր։
- 1878 թ. - ծնվել է Հասմիկը, թատրոնի հայ դերասանուհի (մահ. 1947 թ.)։
- 1921 թ. - հռչակվեց Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտնում են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։
- 1925 թ. - ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելում է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։
- 1981 թ. - գործարկվեց Արփա - Սևան ջրատարը։
- 2012 թ. - մահացել է Տոնինո Գուերան, իտալացի բանաստեղծ և սցենարիստ (ծն. 1920 թ.)։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|