Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 16
Jump to navigation
Jump to search
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 16
- 1532 թ. – տեղի ունեցավ Կայամարկյան սպանդը, իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորեց մոտ 7000 ինկ։
- 1848 թ. – Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում իր վերջին համերգը տվեց։
- 1907 թ. – Օկլահոման դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։
- 1933 թ. – ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվեցին դիվանագիտական հարաբերություններ։
- 1939 թ. – ծնվել է Ռոբերտ Ամիրխանյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ։
- 1945 թ. – հիմնադրվեց ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։
- 1951 թ․ – ծնվել է Գեղազնիկ Միքայելյանը, Հայաստանի ազգային հերոս։
- 1965 թ. – ԽՍՀՄ-ն տիեզերք ուղարկեց «Վեներա-3» Տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։
- 1967 թ. – ծնվել է Ռալֆ Յիրիկյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն։
- 1996 թ․ – ծնվել է Ռոբերտ Աբաջյանը, ժամկետային զինծառայող, Քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս հետմահու (զոհվել է 2016 թ.)։
- 2007 թ. – Երևանում ամբողջովին բացվեց Հյուսիսային պողոտան։