Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 19
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 19
- 1665 թ. – մահացել է Նիկոլա Պուսենը, ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը (ծն. 1594 թ.)։
- 1711 թ. – ծնվել է Միխայիլ Լոմոնոսովը, ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ (մահ. 1765 թ.)։
- 1828 թ. – մահացել է Ֆրանց Շուբերտը, ավստրիացի նշանավոր երգահան, գրել է շուրջ 600 երգեր, 9 սիմֆոնիաներ (ծն. 1797 թ.)։
- 1843 թ. – ծնվել է Հակոբ Պարոնյանը, հայ անվանի երգիծաբան-գրող, լրագրող (մահ. 1891 թ.)։
- 1933 թ. – ծնվել է Լարի Քինգը, ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող, հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով (մահ. 2021 թ.)։
- 1942 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերը անցան հակահարձակման և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած էր 22 դիվիզիայից՝ մոտ 330 հազար զինվոր և սպա։
- 1969 թ. – բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփեց իր 1000-րդ գոլը։
- 1975 թ. – Չիկագոյի կինոփառատոնում տեղի ունեցավ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերում՝ Ջեք Նիկոլսոն)։
- 1998 թ. – ԱՄՆ-ի կոնգրեսում սկսվեց Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկման հարցը կապված Մոնիկա Լևինկսու հետ նրա ունեցած կապի։