Կաղապար:Այսօր/Հուլիսի 10
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հուլիսի 10

- 1836 թ. – մահացել է Անդրե Մարի Ամպերը, ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, նրա պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը (ծն. 1755 թ.)։
- 1856 թ. – ծնվել է Նիկոլա Տեսլան, սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար (մահ. 1943 թ.)։
- 1878 թ. – Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ օգտագործեց: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր։
- 1890 թ. – Վայոմինգը դարձավ ԱՄՆ-ի 44-րդ նահանգը։
- 1915 թ. – սկսվեց Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորած։
- 1943 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ։
- 1967 թ․ – ծնվել է Ժիրայր Սեֆիլյանը, հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ։
- 1996 թ. – մահացել է Ալեք Մանուկյանը, հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1901 թ.)։
- 2009 թ. – Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվեց Մադրիդյան սկզբունքների մի մասը։
- 2012 թ. – թողարկվեց ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը՝ Harakiri-ն։