Կաղապար:Այսօր/Մայիսի 24
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 24

- 1543 թ. – մահացել է Նիկոլայ Կոպեռնիկոսը, լեհ հռչակավոր գիտնական, աստղագետ, արևկենտրոն համակարգի գաղափարը առաջ քաշողներից մեկը (ծն. 1473 թ.)։
- 1822 թ. – Էկվադորը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
- 1905 թ. – ծնվել է Միխայիլ Շոլոխովը, ռուս նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1984 թ.)։
- 1923 թ. – ծնվել է Հակոբ Հակոբյանը, հայ նշանավոր նկարիչ (մահ. 2013 թ.)։
- 1936 թ. – ծնվել է Արամայիս Սահակյանը, հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս
- 1941 թ. – ծնվել է Բոբ Դիլանը, ամերիկացի երգիչ, երգահան։
- 1956 թ. – Շվեյցարիայում անցկացվեց առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը։
- 1981 թ. – հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան։
- 1995 թ. – տեղի ունեցավ «Քաջ սիրտը» ֆիլմի պրեմիերան՝ ռեժիսոր և գլխավոր դերասան Մել Գիբսոն։
- 2006 թ. – ստեղծվեց Վիքիքարտեզ նախագիծը։
- 2010 թ. – Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։