Կաղապար:Այսօր/Ապրիլի 23
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Ապրիլի 23
Յուրաքանչյուր տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ Ազատության կամ Հանրապետության հրապարակից ջահերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահանջելու արդարացի հատուցում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության համար։
- 303 թ. – Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատեցին քրիստոնեական ռազմիկ Սուրբ Գևորգին։
- 1564 թ. – ծնվել է և նույն օրը 1616 թվականին մահացել է Ուիլյամ Շեքսպիրը, անգլիացի մեծանուն գրող, դրամատուրգ։
- 1907 թ. – ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը սկսեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը։
- 1917 թ. – ծնվել է Գեորգի Վիցինը, ռուս սիրված դերասան (մահ. 2001 թ.)։
- 1956 թ. – ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի առաջին համերգը։
- 1967 թ. – տիեզերք բարձրացավ խորհրդային «Սոյուզ 1» տիեզերանավը։
- 1974 թ. – Ինդոնեզիայի Բալի քաղաքում Բոինգ 707 օդանավը վթարի ենթարկվեց, ինչի արդյունքում մահացավ 107 մարդ։