Կաղապար:Այսօր/Ապրիլի 11
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Ապրիլի 11

- 145 թ. – ծնվել է Սեպտիմիոս Սևերոսը, Հռոմեական կայսրության կայսր 193-211 թթ., Սևերոսների հարստության հիմնադիրը (մահ. 211 թ.)։
- 1822 թ. – Հունաստանի Քիոս կղզում թուրքերը իրականացրին Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվեց մոտ 25 000 մարդ։
- 1909 թ. – Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվեց քաղաք, որը հետագայում դարձավ Թել Ավիվը:
- 1910 թ. – կնքվեց Բուենոս Այրեսի պայմանագիրը, որը նախատեսում է հեղինակային իրավունքների ճանաչումը:
- 1935 թ. – սվաստիկայի նշանով դրոշը հաստատվեց որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:
- 1947 թ. – ԱՄՆ-ում տեղի ունեցավ Չարլի Չապլինի թերևս միակ ցինիկ ֆիլմի՝ «Մըսյե Վերդու»-ի պրեմիերան։
- 1961 թ. – Նյու Յորքում տեղի ունեցավ Բոբ Դիլանի (ծն. 1941) առաջին համերգը։
- 1970 թ. – ուղեծիր բարձրացավ Ապոլլոն-13 տիեզերանավը։
- 2002 թ. – Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ կատարվեց։
- 2011 թ. – Մինսկի մետրոյում իրականացվեց ահաբեկչական պայթյուն, որի արդյունքում զոհվեց 10-ից ավելի մարդ, վիրավորվեցին մոտ 200-ը։