Կաղապար:Այսօր/Հունիսի 29
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 29
- 1825 թ. – ծնվել է Գաբրիել Սունդուկյանը, հայ նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ (մահ. 1912 թ.)։
- 1839 թ. – մահացել է Համբարձում Լիմոնջյանը, հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը (ծն. 1768 թ.):
- 1888 թ. – Մյունխենում կայացավ Ռիխարդ Վագների Փերիներ օպերայի պրեմիերան:
- 1900 թ. – ծնվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու, հայտնի է դարձել «Փոքրիկ իշխանը» պատմածքով (մահ. 1944):
- 1920 թ. – Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբին շնորհեց «Արքայական» տիտղոսը, որը իսպաներեն հնչում է Ռեալ:
- 1996 թ. – Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվեց մոտ 1200 կալանավոր:
- 1999 թ. – մահացել է Գարեգին Ա-ն, ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս (ծն. 1932 թ.):
- 2011 թ. – թողարկվեց Դրուփալ կայքի կառավարման համակարգը: