Նոր հայկական նոտագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր հայկական ձայնագրության օրինակ՝ 1922 թվականի ձեռագիր «Ձայնագրյալ Պատարագ» տետրից

Նոր հայկական ձայնագրությունը հայկական նոտագրման համակարգ է, որը ստեղծել է Համբարձում Լիմոնջյանը, հին հայկական ձայնագրության՝ խազերի հիման վրա։ Նրա նեմային նշանները հնարավորություն են տալիս մեղեդին գրել շարականի տողերի միջև՝ հեշտացնելով երգեցողությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարից հետո հայկական խազագիր նոտագրությունը հետզհետե բարդանում է, և ապա անհասկանալի է դառնում եկեղեցական երաժիշտներին։ 19-րդ դարի սկզբում՝ այն բարեփոխվում է Պապա Համբարձում Լիմոնջյանի միջոցով 1813-1815 թվականներին։ Համակարգի փոփոխման պատճառներից էին նոտագրման համակարգը սովորելու և օգտագործման համար ավելի հեշտ դարձնելը, և հին խազագրության տարրերից օգտվելը։

Կոմիտասն իր ուսումնասիրական և հայկական ժողովրդական երաժշտության ուղևորություններում, հիմնականում օգտագործել է նոտագրության այս համակարգը։

Նոր հայկական ձայնագրությունը այժմ դասավանդվում է Երևանի պետական կոնսերվատորիայում, Գևորգյան Ճեմարանում, և ուրիշ երաժշտական հիմնարկություններում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խազ (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]