Կաղապար:Այսօր/Մարտի 6
Appearance
Հիմնական հոդված՝ Մարտի 6
![Մուհամեդ Ալին (աջից) ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/MuhammadAliundRonaldReagan.jpg/150px-MuhammadAliundRonaldReagan.jpg)
- 1853 թ. - Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։
- 1902 թ. - հիմնադրվեց իսպանական աշխարհահռչակ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։
- 1905 թ. - մահացել է Մակար Եկմալյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր (ծնվ. 1857 թ.)։
- 1927 թ. - ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը, կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր («Հարյուր տարվա մենություն», մահ. 2014 թ.)։
- 1964 թ. - տեղի ունեցավ ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։
- 1964 թ. - ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյը ընդունեց իսլամ և վերցրեց Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։
- 1970 թ. - Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկեց իր վերջին երգը՝ «Let It Be»։
- 1983 թ. - ծնվել է Անդրանիկ Թեյմուրյանը, իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստը։
- 1992 թ. - Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական տվեց։