Կաղապար:Այսօր/Հուլիսի 30
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հուլիսի 30
- 762 թ. – հիմնադրվեց Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։
- 1818 թ. – ծնվել է Էմիլի Բրոնտեն, անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան (մահ. 1848 թ.)։
- 1863 թ. – ծնվել է Հենրի Ֆորդը, ամերիկացի հայտնի գործարար, մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ (մահ. 1947)։
- 1896 թ. – ծնվել է Սեդրակ Շարիմանյանը, հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը (մահ. 1989 թ.)։
- 1923 թ. – ծնվել է Հրանտ Շահինյանը, հայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (մահ. 1996 թ.)։
- 1938 թ. – հայտնաբերվեց Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմեն։
- 1947 թ. – ծնվել է Առնոլդ Շվարցենեգերը, ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։
- 1948 թ. – ծնվել է Ժան Ռենոն, ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան։
- 1980 թ. – Վանուատուն անկախացավ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։
- 1984 թ. – NBC հեռուստաընկերությամբ սկսվեց «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը։