Կարմե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Կարմե
(Յուպիտեր XI)
Carme
Carmé.jpg
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է30 հուլիս 1938[1] թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից)
Բացարձակ մեծություն (H)17,9[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 404 000 կմ[3][2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,25[3][2]
Սիդերիկ պարբերություն702,28 օր (1,9228 երկրային տարի)[3][2]
Ուղեծրային արագություն2,253 կմ/վ
Թեքվածություն164,91° (խավարածրի հարթության նկատմամբ)
167,53° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3][2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~23 կմ[4]
Մակերևույթի մակերես~6600 կմ2
Ծավալ~51 000 կմ3
Զանգված1,3×1017 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)[4]
Հասարակածային մակերևութային ձգողություն0,017 մ/վ2 (0,0017 g)
2-րդ տիեզերական արագություն~0,028 կմ/վ
Ալբեդո0,04 (ենթադրություն)[4]
Մթնոլորտային տվյալներ

Կարմե (հուն․՝ Κάρμη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում: Հայտնաբերվել է 1938 թվականին բրիտանացի աստղագետ Սեթ Նիկոլսոնի կողմից Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում[1]։ 1955-ց մինչ 1975-ը ընկած ժամանակահատվածում արբանյակը երբեմն անվանում էին «Պան»[5] (այժմ Պան է անվանվում Սատուրնի արբանյակը): Իր անվանումը ստացել է միայն 1975 թվականին Կրետեի աստվածուհի Բրիտոմարտիսի մոր Կարմեի անունով[6][7]։

Կարմեի տրամագիծը գնահատվում է 23 կմ:

Ուղեծիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմեն պտտվում է Յուպիտերի շուրջ մեծ էքսցենտրիսիտետով և ուղեծրի թեքմամբ հակադարձ ուղեծրով, այսինքն պտտվում է Յուպիտերի պտույտի ուղղությանը հակադարձ: Նրա անունով է անվանվել Յուպիտերի արբանյակների Կարմեի խումբը, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է[8]: Արբանյակի ուղեծրի էլեմենտները այս պահին գրանցված են 2000 թվականի հունվար ամսվա դրությամբ[3], սակայն դրանք անընդհատ փոփոխվում են կապված Արեգակի և մոլորակների ձգողական դաշտերի ազդեցությունների հետ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nicholson S. B. (1938)։ «Two New Satellites of Jupiter»։ Publications of the Astronomical Society of the Pacific 50: 292–293։ Bibcode:1938PASP...50..292N։ doi:10.1086/124963 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jacobson R. A. (2000)։ «The Orbits of Outer Jovian Satellites»։ Astronomical Journal 120 (5): 2679–2686։ Bibcode:2000AJ....120.2679J։ doi:10.1086/316817 
  4. 4,0 4,1 4,2 «Planetary Satellite Physical Parameters»։ JPL (Solar System Dynamics)։ 2008-10-24։ Վերցված է 2008-12-12 
  5. Payne-Gaposchkin Cecilia, Katherine Haramundanis (1970)։ Introduction to Astronomy։ Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall։ ISBN 0-13-478107-4 
  6. IAUC 2846: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 1974 October 7 (naming the moon)
  7. «Карме» (ռուսերեն)։ Վերցված է 2009-03-16  (ռուս.)
  8. Scott S. Sheppard; David C. Jewitt; and Carolyn C. Porco; Jupiter's Outer Satellites and Trojans, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, and William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]