Լիսիստեյա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիսիսթեյա
(Յուպիտեր X)
Lysithea
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 հուլիս 1938[1] թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից)
Բացարձակ մեծություն (H)18,2[2]
Հեռավորությունը Յուպիտեր11 717 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,112[2]
Սիդերիկ պարբերություն259,2 օր[2]
Ուղեծրային արագություն3,29 կմ/վ
Թեքվածություն28,30° (խավարածրի հարթության նկատմամբ)
25,77° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2][3]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~19 կմ[4]
Մակերևույթի մակերես~4100 կմ2
Ծավալ~24 400 կմ3
Զանգված6,3×1016 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրություն)[4]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,013 մ/վ2 (0,001 g)
2-րդ տիեզերական արագություն~0,022 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Ալբեդո0,04 (ենթադրություն)[4]
Մթնոլորտային տվյալներ

Լիսիսթեյա (հին հունարեն՝ Λυσιθέα), Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է 1938 թվականին Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում Սեթ Նիկոլսոնի կողմից[1]։ Արբանյակը անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհու Լիսիսթեյայի անունով, ով հանդիսանում էր Օվկիանոսի դուստրը[5]։ Լիսիսթեյան իր այժմյան անունը ստացել է 1975 թվականին, մինչ այդ այն պարզապես անվանվում էր Յուպիտեր X: 1955-ից 1975 թվականները արբանյակը երբեմն անվանում էին "Դեմետրա"[6]:

Լիսիսթեյան ունի մոտ 38 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 11 717 000 միլիոն կմ հեռավորության վրա, 259,2 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 28,30° խավարածրի հարթության նկատմամբ (25,77° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,112 է[1][2]։

Լիսիսթեյան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[2]։ Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Nicholson S. B. (October 1938)։ «Two New Satellites of Jupiter»։ Publications of the Astronomical Society of the Pacific 50: 292–293։ Bibcode:1938PASP...50..292N։ doi:10.1086/124963 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Sheppard Scott S.։ «Jupiter's Moons»։ carnegiescience.edu։ sites.google.com։ Վերցված է 2018 թ․ հուլիսի 18 
  3. Jacobson R.A. (2000)։ «The orbits of outer Jovian satellites»։ Astronomical Journal 120 (5): 2679–2686։ Bibcode:2000AJ....120.2679J։ doi:10.1086/316817 
  4. 4,0 4,1 4,2 «Planetary Satellite Physical Parameters»։ JPL (Solar System Dynamics)։ Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12 
  5. Marsden Brian G. (1975-10-07)։ «Satellites of Jupiter»։ International Astronomical Union 
  6. Payne-Gaposchkin Cecilia, Katherine Haramundanis (1970)։ Introduction to Astronomy։ Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall։ ISBN 0-13-478107-4