Մետիս (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետիս (այլ կիրառումներ)
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Մետիս
(Յուպիտեր XVI)
Metis.jpg
Մետիսի լուսանկարը, ստացված «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով։
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է4 մարտ 1979 թ. (Սթիվեն Սիննոտի կողմից)
Հեռավորությունը Յուպիտեր128 000 կմ[1][2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին127 974 կմ[3]
Ապոհելին128 026 կմ[3]
Մեծ կիսաառանցք128 000 կմ[3]
Էքսցենտրիսիտետ0,0002[1][2]
Սիդերիկ պարբերություն0,294780 օր (7 ժ 4,5 ր) [1][2]
Ուղեծրային արագություն31,501 կմ/վ[3]
Թեքվածություն0,06°[1][2] (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ21,5 ± 2,0[4] կմ
Ծավալ~42 700 կմ3[5]
Զանգված3,6 × 1016 կգ[5]
Միջին խտություն0,86 գ/սմ3 (ենթադրություն)
Հասարակածային մակերևութային ձգողություն0,005 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն0,012 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Առանցքի թեքում
Ալբեդո0,061 ± 0,003[6]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան-150oC (123 K)

Մետիսը նույնպես հայտնի է որպես Յուպիտեր XVI, Յուպիտերի արբանյակներից ամենամոտն է մոլորակին, պատկանում է Յուպիտերի ներքին արբանյակների խմբին։ Այն հայտնաբերվել է 1979 թվականին «Վոյաջեր-1» ԱՄԿ-ի կատարած լուսանկարներում, և ստացել է իր անունը 1983 թվականին հին հունական աստված Զևսի առաջին կնոջ պատվին։

Արբանյակի հետագա հետազոտությունները կատարվել են 1996 թվականից մինչև 2003 թվականի սեպտեմբերը Գալիլեո կայանի միջոցով, որից նաև լուսանկարվել է արբանյակի մակերևույթը:

Մետիսը գտնվում է մակընթացային փականի մեջ Յուպիտերի հետ, նրա ձևը խիստ ասիմետրիկ է: Արբանյակի շառավղերից մեկը ամենափոքրից մոտ երկու անգամ մեծ է: Մետիսը Յուպիտերի հայտնի երկու արբանյակներից մեկն է, որոնք պտտվում են մոլորակի շուրջ նրա օրվանից փոքր ժամանակահատվածում, մյուսը Ադրաստեան է: Այն պտտվում է Յուպիտերի մոլորակի հիմնական օղակի մեջ, և ենթադրվում է որ այն հիմնական աղբյուրն է Յուպիտերի օղակների նյութի համար:

Հայտնաբերում և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետիսը հայտնաբերվել է 1979 թվականին Սթիվեն Սիննոտի կողմից Վոյաջեր-1 ավտոմատ միջմոլորակային կայանի կատարած լուսանկարների վրա, և ստացաել է S/1979 J 3 սկզբնական անվանում[7][8]: 1983 թվականին արբանյակը պաշտոնականորեն անվանվեց հունական դիցարանի տիտան Մետիսի անունով[9], ով հանդիսանում էր Զևսի առաջին կինը (Յուպիտերի հունական տարբերակը): Վոյաջեր-1 կայանից կատարված լուսանկարների վրա Մետիսը երևում է որպես կետ, և փաստորեն նրա մասին տեղեկությունները սահմանափակ էին, մինչև Գալիլեո կայանի ժամանումը Յուպիտերի համակարգ: Գալիլեո կայանը լուսանկարեց արբանյակի համարյա ամբողջ մակերևույթը, և թույլ տվեց ենթադրություններ անել նրա կազմության մասին 1998 թվականին[10]:

Չնայած այն հանգամանքին, որ 2016 թվականին Յուպիտերի համակարգ հասած Ջունո ուղեծրակայանը ունի լուսանկարչական խցիկ, այն հիմնականում զբաղվում է Յուպիտերի հետազոտություններով: Այնուամենայնիվ, Յուպիտերի մոտ տարածությունից հետազոտությունների ընթացքում, այն կարող է նաև լուսանկարել մոտ արբանյակներ Մետիսը և Ադրաստեան[11]:

Ֆիզիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետիսը ունի ոչ կանոնավոր չև, նրա չափերն են 60×40×34 կմ, այն փաստորեն Յուպիտերի ներքին արբանյակների միջև երկրորդ ամենափոքր արբանյակն է[10]: Արբանյակի մակերևույթի չափազանց մոտավոր գնահատականների համաձայ այն կարող է ունենալ 5 800-ից 11 600 քառակուսի կիլոմետր տարածք (միջին գնահատական՝ 8,700): Մետիսի կազմությունն ու զանգվածը հայտնի չեն, սակայն ենթադրելով, որ այն ունի Ամալթեային նման միջին խտություն (~0,86 գ/սմ3)[12], նրա զանգվածը կարող է գնահատվել ~3,6×1016 կգ: Այս խտությունը կենթադրի, որ այն կազմված է ջրային սառույցից 10–15% ծակոտկենությամբ[12]:

Մետիսի մակերևույթը ամբողջությամբ ծածկված է խառնարաններով, այն մուգ է և ունի կարմրավուն գույն: Նրա կիսագնդերի միջև կա չափազանց մեծ ասիմետրիկություն: Նրա առաջնային կիսագունդը 1,3 անգամ պայծառ է մյուսից: Սա հավանաբար պայմանավորված է այն փաստով, որ առաջնային կիսագունդը ունենում է ավելի շատ բախումներ այլ մարմինների հետ, որի արդյունքում էլ արբանյակի ընդերքից արտամղվում են ավելի պայծառ նյութեր, ենթադրաբար սառույց[13]:

Ուղեծիր և պտույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետիսը չորս Յուպիտերի ներքին արբանյակներից ամենամոտն է մոլորակին: Այն պպտվում է մոլորակից ~128,000 կմ հեռավորության վրա (1,79 Յուպիտերի շառավիղ) Յուպիտերի հիմնական օղակի ներսում: Արբանյակի ուղեծիրը ունի չափազանց փոքր էքսցենտրիսիտետ (~0.0002) և ուղեծրի թեքում (~ 0.06°) Յուպիտերի հասարակածի նկատմամբ[14][15]:

Մոլորակի հետ մակընթացային փականի պատճառով Մետիսը պտտվում է իր ուղեծրի պարբերության հետ սինքրոն[14][10]:

Մետիսը պտտվում է Յուպիտերի սինքրոն ուղեծրից ներս (ինչպես և Ադրաստեան), և այդ պատճառով մակընթացային ուժերի ազդեցության տակ նրա ուղեծիրը դանդաղորեն նվազում է[14]:

Մետիսը Յուպիտերի արբանյակներիս ամենաարագ շարժվողն է, նրա ուղեծրային արագությունը կազմում է 31,5 կմ/վ[3]:

Յուպիտերի օղակների հետ փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետիսի ուղեծիրը ընկնում է մոտ ~1000 կմ Յուպիտերի հիմնական օղակի ներսում, նրա ուղեծիրը գտնվում է օղակի մեջ գտնվող ~500 կմ ճեղքի մեջ[14][16]: Ճեղքը միանշանակ ինչ որ կերպ կապված է արբանյակի հետ, սակայն այս կապի բնույթը դեռևս բացահայտված չէ: Մետիսը մատակարարում է հիմնական օղակի մասնիկների մեծ մասը[17]: Այս մասնիկները ենթադրվում է, որ արտանետվել են Յուպիտերի ներքին արբանյակների մակերևույթի հետ երկնաքարերի բախումներից[14]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Evans, M.W.; Porco, C.C.; Hamilton, D.P. The Orbits of Metis and Adrastea: The Origin and Significance of their Inclinations(անգլ.) // Bulletin of the American Astronomical Society : journal. — American Astronomical Society, 2002. — Т. 34. — С. 883. — Bibcode2002DPS....34.2403E (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Burns J.A., Simonelli D.P., Showalter M.R., Hamilton D.P., Porco C.C., Esposito L.W., Throop H. (2004)։ «Jupiter’s Ring-Moon System»։ in Bagenal, F.; Dowling, T. E.; McKinnon, W. B.։ Jupiter: The planet, Satellites and Magnetosphere։ Cambridge University Press  (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հաշվարկված է մյուս հայտնի տվյալների հիման վրա
  4. Thomas, P.C.; Burns, J.A.; Rossier, L.; et al. The Small Inner Satellites of Jupiter (mis) // ICARUS. — 1998. — Т. 135. — № 1. — С. 360—371. — doi:10.1006/icar.1998.5976 — Bibcode1998Icar..135..360T
  5. 5,0 5,1 Մետիսի տվյալները ՆԱՍԱ-ի կայքում (անգլ.)
  6. Simonelli, D.P.; Rossiery, L.; Thomas, P.C.; et al. Leading/Trailing Albedo Asymmetries of Thebe, Amalthea, and Metis(անգլ.) // ICARUS : journal. — 2000. — Т. 147. — № 2. — С. 353—365. — doi:10.1006/icar.2000.6474 — Bibcode2000Icar..147..353S
  7. Marsden Brian G. (August 26, 1980)։ «Satellites of Jupiter»։ IAU Circular 3507։ Վերցված է 2012-03-28 
  8. Synnott S. P. (19 June 1981)։ «1979J3: Discovery of a Previously Unknown Satellite of Jupiter»։ Science 212 (4501): 1392։ Bibcode:1981Sci...212.1392S։ ISSN 0036-8075։ PMID 17746259։ doi:10.1126/science.212.4501.1392  (անգլ.)
  9. Marsden Brian G. (September 30, 1983)։ «Satellites of Jupiter and Saturn»։ IAU Circular 3872։ Վերցված է 2012-03-28  (անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 Thomas P. C., Burns J. A., Rossier L., Simonelli D., Veverka J., Chapman C. R., Klaasen K., Johnson T. V., Belton M. J. S., Galileo Solid State Imaging Team (September 1998)։ «The Small Inner Satellites of Jupiter»։ Icarus 135 (1): 360–371։ Bibcode:1998Icar..135..360T։ doi:10.1006/icar.1998.5976  (անգլ.)
  11. JunoCam: Science and Outreach Opportunities with Juno (անգլ.)
  12. 12,0 12,1 Anderson J. D., Johnson T. V., Schubert G., Asmar S., Jacobson R. A., Johnston D., Lau E. L., Lewis G., Moore W. B., Taylor A., Thomas P. C., Weinwurm G. (27 May 2005)։ «Amalthea's Density is Less Than That of Water»։ Science 308 (5726): 1291–1293։ Bibcode:2005Sci...308.1291A։ PMID 15919987։ doi:10.1126/science.1110422 
  13. Simonelli D. P., Rossier L., Thomas P. C., Veverka J., Burns J. A., Belton M. J. S. (October 2000)։ «Leading/Trailing Albedo Asymmetries of Thebe, Amalthea, and Metis»։ Icarus 147 (2): 353–365։ Bibcode:2000Icar..147..353S։ doi:10.1006/icar.2000.6474 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Burns Joseph A., Simonelli Damon P., Showalter Mark R., Hamilton Douglas P., Porco Carolyn C., Throop Henry, Esposito Larry W. (2004)։ «Jupiter's Ring-Moon System» (PDF)։ in Bagenal Fran, Dowling Timothy E., McKinnon William B.։ Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere։ Cambridge University Press։ էջեր 241–262։ Bibcode:2004jpsm.book..241B։ ISBN 978-0-521-81808-7 
  15. Evans M. W., Porco C. C., Hamilton D. P. (September 2002)։ «The Orbits of Metis and Adrastea: The Origin and Significance of their Inclinations»։ Bulletin of the American Astronomical Society 34: 883։ Bibcode:2002DPS....34.2403E 
  16. Ockert-Bell M. E., Burns J. A., Daubar I. J., Thomas P. C., Veverka J., Belton M. J. S., Klaasen K. P. (1 April 1999)։ «The Structure of Jupiter's Ring System as Revealed by the Galileo Imaging Experiment»։ Icarus 138 (2): 188–213։ Bibcode:1999Icar..138..188O։ doi:10.1006/icar.1998.6072 
  17. Burns Joseph A., Showalter Mark R., Hamilton Douglas P., Nicholson Philip D., de Pater Imke, Ockert-Bell Maureen E., Thomas Peter C. (14 May 1999)։ «The Formation of Jupiter's Faint Rings»։ Science 284 (5417): 1146–1150։ Bibcode:1999Sci...284.1146B։ PMID 10325220։ doi:10.1126/science.284.5417.1146 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]