Հարպալիկե (արբանյակ)
Հերպալիկե (Յուպիտեր XXII) Harpalyke | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 22,2[2] |
| Հեռավորությունը Յուպիտեր | 21 105 000 կմ[2] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Էքսցենտրիսիտետ | 0,226[2] |
| Սիդերիկ պարբերություն | 623,3 օր[2] |
| Թեքվածություն | 148,6° (խավարածրի հարթության նկատմամբ) 147° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | ~2 կմ (ենթադրված) |
| Զանգված | ~1,2×1014 կգ |
| Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
| Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
| Մթնոլորտային տվյալներ | |
Հերպալիկե (հուն․՝ [Ἁρπαλύκη] error: {{lang}}: text has italic markup (help) ), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 5 ժամանակավոր անվանումը[1][3]։
Հերպալիկեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 105 000 միլիոն կմ հեռավորության վրա, 623,3 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 148,6° խավարածրի հարթության նկատմամբ (147° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,226 է[1][2]։
Հերպալիկեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Հերպալիկեի անունով, ով համաձայն որոշ աղբյուրների նաև համարվում էր Զևսի սիրուհին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 IAUC 7555: Satellites of Jupiter January 5, 2001 (discovery)
- 1 2 3 4 5 6 7 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ MPEC 2001-A28: S/2000 J 2, S/2000 J 3, S/2000 J 4, S/2000 J 5, S/2000 J 6 January 5, 2001 (discovery and ephemeris)
- ↑ Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
- ↑ IAUC 7998: Satellites of Jupiter 2002 October 22 (naming the moon)
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
