Յուպիտեր LII
Արտաքին տեսք
Յուպիտեր LII | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 8 սեպտեմբեր 2010[1] թ. (Քրիստիան Վեյլեթի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 23,9[2] |
| Հեռավորությունը Յուպիտեր | 20 307 150 կմ[2] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Էքսցենտրիսիտետ | 0,307[2] |
| Սիդերիկ պարբերություն | 588,1 օր[2] |
| Թեքվածություն | 150,4° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | ~0,5 կմ (ենթադրված)[2] |
| Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
| Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
| Մթնոլորտային տվյալներ | |
Յուպիտեր LII, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Քրիստիան Վեյլեթի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2010 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2010 J 2 ժամանակավոր անվանումը[1][3]։
Յուպիտեր LII արբանյակը ունի մոտ 1 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 20 307 150 միլիոն կմ հեռավորության վրա, 588,1 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 150,4° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,307 է[1][2]։
Յուպիտեր LII արբանյակը պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 MPEC 2011-L06: S/2010 J 1 and S/2010 J 2 June 1, 2011 (discovery)
- 1 2 3 4 5 6 7 8 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Scott S. Sheppard. «Jupiter's Known Satellites». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
