Jump to content

Պազիթեե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պազիթեե
(Յուպիտեր XXXVIII)
Pasithee
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է11 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,2[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 307 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,3289[2]
Սիդերիկ պարբերություն727,933 օր[2]
Թեքվածություն166° (խավարածրի հարթության նկատմամբ)
164° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Զանգված~1,5×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Պազիթեե (հուն․՝ Πασιθέα), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 6 ժամանակավոր անվանումը[1][3]։

Պազիթեեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 307 000 միլիոն կմ հեռավորության վրա, 727,933 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166° խավարածրի հարթության նկատմամբ (164° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,3289 է[1][2]։

Պազիթեեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության քարիտ Պազիթեեի անունով, ով Զևսի և Եվրինոմեի դուստրն էր[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]