Քալդենե (արբանյակ)
Քալդենե (Յուպիտեր XXI) Chaldene | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 26 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22,5[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 179 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,251[2] |
Սիդերիկ պարբերություն | 723,8 օր[2] |
Թեքվածություն | 165,2° (խավարածրի հարթության նկատմամբ) 167° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1,9 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Քալդենե (հուն․՝ Χαλδήνη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 10 ժամանակավոր անվանումը[1][3][4]։
Քալդենեն ունի մոտ 3,8 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 179 000 միլիոն կմ հեռավորության վրա, 723,8 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165,2° խավարածրի հարթության նկատմամբ (167° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,251 է[1][2]։
Քալդենեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Քալդենեի անունով, ով Զևսից ծննդաբերել էր Սոլիմուսին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 IAUC 7555: Satellites of Jupiter Արխիվացված 2002-09-16 Wayback Machine 2001 January 5 (discovery)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ MPEC 2001-A29: S/2000 J 7, S/2000 J 8, S/2000 J 9, S/2000 J 10, S/2000 J 11 2001 January 15 (discovery and ephemeris)
- ↑ MPEC 2001-T59: S/2000 J 8, S/2000 J 9, S/2000 J 10 2001 October 15 (revised ephemeris)
- ↑ IAUC 7998: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 2002 October 22 (naming the moon)
|