Թիոնե (արբանյակ)
Թիոնե (Յուպիտեր XXIX) Thyone | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 11 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 22,3[2] |
| Հեռավորությունը Յուպիտեր | 20 940 000 կմ[2] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Էքսցենտրիսիտետ | 0,229[2] |
| Սիդերիկ պարբերություն | 627,3 օր[2] |
| Ուղեծրային արագություն | 2,43 կմ/վ |
| Թեքվածություն | 147,28° (խավարածրի հարթության նկատմամբ) 146,93° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | ~2 կմ (ենթադրված) |
| Զանգված | ~9×1013 կգ |
| Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
| Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
| Մթնոլորտային տվյալներ | |
Թիոնե (հուն․՝ [Θυώνη] error: {{lang}}: text has italic markup (help) ), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսի 17-ին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 2 ժամանակավոր անվանումը[1][3]։
Թիոնեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 20 940 000 միլիոն կմ հեռավորության վրա, 627,3 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 147,28° խավարածրի հարթության նկատմամբ (146,93° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,229 է[1][2]։
Թիոնեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Թիոնեի անունով, ով հայտնի է նաև որպես Սեմելե, և հանդիսանում է Դիոնիսոս աստծու մայրը, և Զևսի սիրուհին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 IAUC 7900: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 2002 May 16 (discovery)
- 1 2 3 4 5 6 7 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ MPEC 2002-J54: Eleven New Satellites of Jupiter 2002 May (discovery and ephemeris)
- ↑ Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
- ↑ IAUC 8177: Satellites of Jupiter, Saturn, Uranus Արխիվացված 2008-07-09 Wayback Machine 2003 August (naming the moon)
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
