Իոկաստե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Իոկաստե
(Յուպիտեր XXIV)
Iocaste
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)21,8[2]
Հեռավորությունը Յուպիտեր21 269 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին16 696 393 կմ
Ապոհելին25 847 607 կմ
Էքսցենտրիսիտետ0,216[2]
Սիդերիկ պարբերություն631,5 օր[2]
Թեքվածություն149,4° (խավարածրի հարթության նկատմամբ)
146° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2,5 կմ (ենթադրված)
Մակերևույթի մակերես84,95 կմ2
Ծավալ74 կմ3
Զանգված1,9483×1014 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Հասարակածային մակերևութային ձգողություն0,002 մ/վ2
2-րդ տիեզերական արագություն11  կմ/ժ[3]
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Իոկաստե (հին հունարեն՝ Ἰοκάστη), կամ Յուպիտեր XXIV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում: Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 3 ժամանակավոր անվանումը[1][4]:

Իոկաստեն ունի մոտ 5 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 269 000 միլիոն կմ հեռավորության վրա, 631,5 օրվա ընթացքում[1][2]: Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 149,4° խավարածրի հարթության նկատմամբ (146° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,216 է[1][2]:

Իոկաստեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[5]:

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Իոկաստեի, Էդիպի մոր անունով[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Daniel W. E. Green (January 5, 2001)։ «Satellites of Jupiter»։ International Astronomical Union Central Bureau for Astronomical Telegrams 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. «Iocaste: By the Numbers»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2016-ին։ Վերցված է 2015-03-29 
  4. Brian G. Marsden (January 5, 2001)։ «S/2000 J 2, S/2000 J 3, S/2000 J 4, S/2000 J 5, S/2000 J 6»։ International Astronomical Union Minor Planet Center 
  5. Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Archived 2007-06-14 at the Wayback Machine., in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
  6. Daniel W. E. Green (October 22, 2002)։ «Comet P/2002 T5 (Linear)»։ International Astronomical Union Central Bureau for Astronomical Telegrams