Ամալթեա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Ամալթեա
(Յուպիտեր V)
Amalthea PIA02532.png
Ամալթեայի լուսանկարը, ստացված «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով։
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 9 սեպտեմբեր 1892 թ. (Էդվարդ Բերնարդի կողմից)
Հեռավորությունը Յուպիտեր 181 365,84 կմ
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 181 150 կմ
Ապոհելին 182 840 կմ
Մեծ կիսաառանցք 181 365,84 կմ
Էքսցենտրիսիտետ 0,00319 ± 0,00004
Սիդերիկ պարբերություն 0,49817943 ± 0,00000007 օր (11ժ 57ր 23վ)
Ուղեծրային արագություն 26,57 կմ/վ
Թեքվածություն 0,374° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 83,5 ± 2,0 կմ
Ծավալ (2,43 ± 0,22) ×106 կմ3
Զանգված (2,08 ± 0,15) × 1018 կգ
Միջին խտություն 0,857 ± 0,099 գ/սմ3
Հասարակածային մակերևութային ձգողություն ~0,020 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն ~0,058 կմ/վ
Պտույտի պարբերություն Սինքրոն
Առանցքի թեքում
Ալբեդո 0,090 ± 0,005
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան -153oC (120 K)

Ամալթեա (լատ. Amalthea, հին հունարեն Ἀμάλθεια), Յուպիտերի Գալիլեյան արբանյակներից հետո մեծագույն արբանյակն է, պատկանում է Յուպիտերի ներքին արբանյակների խմբին։ Այն հայտնաբերվել է 1892 թվականին Էդվարդ Բերնարդի կողմից։ Ամալթեա անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության» կողմից 1975 թվականին։