Էվպորիե (արբանյակ)
![]() ![]() ![]() ![]() (Յուպիտեր XXXIV) Euporie | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,1[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 19 302 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,144[2] |
Սիդերիկ պարբերություն | 550,7 օր[2] |
Թեքվածություն | 145,8° (խավարածրի հարթության նկատմամբ) 144,9° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Էվպորիե (հուն․՝ Εὐπορία), կամ Յուպիտեր XXXIV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 10 ժամանակավոր անվանումը[1][3]։
Էվպորիեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 19 302 000 միլիոն կմ հեռավորության վրա, 550,7 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 145,8° խավարածրի հարթության նկատմամբ (144,9° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,144 է[1][2]։
Էվպորիեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Արբանյակի անունը տրվել է 2003 թվականին, այն անվանվել է Հունական դիցաբանության առատության աստվածուհի, հորա Էվպորիեի անունով. Զևսի և Թեմիսի դուստրը[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Daniel W. E. Green (մայիսի 16, 2002)։ «IAUC 7900: Satellites of Jupiter»։ International Astronomical Union
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Sheppard Scott S.։ «Jupiter's Moons»։ carnegiescience.edu։ sites.google.com։ Վերցված է 2018 թ․ հուլիսի 18
- ↑ Brian G. Marsden (մայիսի 15, 2002)։ «MPEC 2002-J54: Eleven New Satellites of Jupiter»։ International Astronomical Union Minor Planet Center
- ↑ Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Archived 2007-06-14 at the Wayback Machine., in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
- ↑ Daniel W. E. Green (օգոստոսի 8, 2002)։ «IAUC 8177: Satellites of Jupiter, Saturn, Uranus»։ International Astronomical Union։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին
|