Օրթոսիե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Օրթոսիե
(Յուպիտեր XXXV)
Orthosie
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է11 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,1[2]
Հեռավորությունը Յուպիտեր20 721 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,281[2]
Սիդերիկ պարբերություն622,6 օր[2]
Թեքվածություն145,9° (խավարածրի հարթության նկատմամբ)
143° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Զանգված1,1×1013 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Օրթոսիե (հուն․՝ Ορθωσία), կամ Յուպիտեր XXXV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 9 ժամանակավոր անվանումը[1][3]։

Օրթոսիեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 20 721 000 միլիոն կմ հեռավորության վրա, 622,6 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 145,9° խավարածրի հարթության նկատմամբ (143° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,281 է[1][2]։

Օրթոսիեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։

Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության հորա, բարգավաճման աստվածուհի Օրթոսիեի անունով, հորաները հանդիսանում էին Զևսի և Թեմիսի դուստրերը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Daniel W. E. Green (May 16, 2002)։ «IAUC 7900: Satellites of Jupiter»։ International Astronomical Union 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Sheppard Scott S.։ «Jupiter's Moons»։ carnegiescience.edu։ sites.google.com։ Վերցված է 2018 թ․ հուլիսի 18 
  3. Brian G. Marsden (May 15, 2003)։ «MPEC 2002-J54: Eleven New Satellites of Jupiter»։ International Astronomical Union Minor Planet Center 
  4. Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Archived 2007-06-14 at the Wayback Machine., in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
  5. Daniel W. E. Green (August 8, 2003)։ «IAUC 8177: Satellites of Jupiter, Saturn, Uranus»։ International Astronomical Union