Կարմեի խումբ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմեի խումբ, Յուպիտերի հակադարձ շարժումով անկանոն արբանյակների խումբ, որոնք ունեն նմանատիպ ուղեծրեր, և հավանաբար նույնպիսի ծագում։ Խմբի անվանումը վերցված է խմբի մեծագույն մարմնի անունից։
Այս արբանյակների մեծ կիսաառանցքը (Յուպիտերից հեռավորությունը) տատանվում է 22,9-ից մինչև 24,1 Գիգամետր, ուղեծրի թեքումը - 164,9°-ից մինչև 165,5°, էքսցենտրիսիտետը - 0,23 - 0,27 (մեկ բացառությամբ)։
Խմբի հիմնական անդամներն են (մեծից փոքր)՝
- Կարմե (խմբում ամենամեծը)
- Տայգետե
- Էվկլադե
- S/2003 J 5
- Քալդենե
- Իսոնոե
- Կալիկե (զգալիորեն ավելի կարմիր է, քան մյուսները)
- Էրինոմե
- Էթնե
- Կալե
- Պազիթեե
- S/2003 J 9
- S/2003 J 10
|
|