Հերսա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Հերսա
(Յուպիտեր LXXI)
Ersa
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է2018[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,9[2]
Հեռավորությունը Յուպիտեր11 483 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,094[2]
Սիդերիկ պարբերություն252,0 օր[2]
Թեքվածություն30,61° (խավարածրի հարթության նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1,5 կմ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրություն)
Պտույտի պարբերությունՍինքրոն
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Հերսա (հուն․՝ Érsa), կամ Յուպիտեր LXXI, Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում էր Սքոթ Շեփարդը, հայտնաբերման մասին հայտնվել է 2018 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2018 J 1 ժամանակավոր անվանումը[1]:

2019 թվականին արբանյակը անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի և Սելենեի դստեր Հերսայի անունով[3]։ 2002 թվականին նույն դիցաբանական կերպարի անունով էր անվանվել նաև Յուպիտերի L - Հերսե արբանյակը[3]:

Հերսան ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 11 483 000 միլիոն կմ հեռավորության վրա, 252,0 օրվա ընթացքում[1][2]: Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 30,61° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,094 է[1][2]:

Հերսան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[2]: Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «MPEC 2018-O18 : S/2018 J 1»։ Minor Planet Center։ International Astronomical Union։ Վերցված է 17 July 2018 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Sheppard Scott S.։ «Jupiter's Moons»։ carnegiescience.edu։ sites.google.com։ Վերցված է 18 July 2018 
  3. 3,0 3,1 Planet and Satellite Names and Discoverers