Jump to content

Սինոպե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինոպե
(Յուպիտեր IX)
Sinope
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է21 հուլիս 1914 թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից)
Բացարձակ մեծություն (H)18,3[1]
Հեռավորությունը Յուպիտեր23 540 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին18 237 600 կմ
Ապոհելին30 191 200 կմ
Էքսցենտրիսիտետ0,25[2]
Սիդերիկ պարբերություն724,1 օր (1,95 երկրային տարի)[2]
Ուղեծրային արագություն2,252 կմ/վ
Թեքվածություն128° (խավարածրի հարթության նկատմամբ)
153,12° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~19 կմ[3][4]
Մակերևույթի մակերես~4500 կմ²
Ծավալ~28 700 կմ³
Զանգված7,5×1016 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ³ (ենթադրված)[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն0,014 մ/վ² (0,001 g)
2-րդ տիեզերական արագություն~0,023 կմ/վ
Ալբեդո0,04 (ենթադրություն)[3][4]
Մթնոլորտային տվյալներ

Սինոպե (հուն․՝ [Σινώπη] error: {{lang}}: text has italic markup (help) ), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Լիկի աստղադիտարանում Սեթ Նիկոլսոնի կողմից, 1914 թվականին[5]։ Անվանվել է Հունական դիցաբանության կերպար Սինոպեի անունով։

Արբանյակը անունը ստացել է 1975 թվականին[6][7], մինչ այդ այն կոչվում էր Յուպիտեր IX: 1955-ց մինչ 1975-ը ընկած ժամանակահատվածում արբանյակը երբեմն անվանում էին «Հադես»[8]։

Պասիֆեի խումբ. Նկարում ցույց է տրվում Սինոպեի ուղեծրի էլեմենտները խմբի մյուս անդամների հետ:

Սինոպեն պտտվում է Յուպիտերի շուրջ մեծ էքսցենտրիսիտետով և ուղեծրի թեքմամբ հակադարձ ուղեծրով։ Արբանյակի ուղեծրի էլեմենտները այս պահին գրանցված են 2000 թվականի հունվար ամսվա դրությամբ[2], սակայն դրանք անընդհատ փոփոխվում են կապված Արեգակի և մոլորակների ձգողական դաշտերի ազդեցությունների հետ։ Սինոպեն հատկացվում է Յուպիտերի արբանյակների Պասիֆեի խմբին[4]։ Այնուամենայնիվ, նրա խմբի անդամներից տարբերվող միջին թեքվածության և գույնի պատճառով Սինոպեն կարող է լինել նաև անկախ մարմին, որի որսումը տեղի է ունեցել այլ պայմաններում, և կապված չէ խմբի մյուս անդամների ծագման պատճառի հետ[9]։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոպեի տրամագիծը գնահատվում է 38 կմ (ենթադրելով, որ ալբեդոն 0,04 է)[4]։ Արբանյակը կարմիր է[9], ի տարբերություն Պասիֆեի, որը գորշ է։

Սինոպեի ինֆրակարմիր սպեկտրը նման է D դասի աստերոիդներին, և տարբերվում է Պասիֆեից[10]։ Այս տարբերությունները խոսում են այդ երկու մարմինների ծագման տարբեր աղբյուրների մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  2. 1 2 3 4 5 Jacobson, R. A. (2000). «The Orbits of the Outer Jovian Satellites». Astronomical Journal. 120 (5): 2679–2686. Bibcode:2000AJ....120.2679J. doi:10.1086/316817. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. 1 2 3 «Planetary Satellite Physical Parameters». JPL (Solar System Dynamics). 2008 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. 1 2 3 4 Scott S. Sheppard; and David C. Jewitt; An Abundant Population of Small Irregular Satellites Around Jupiter, Nature, Vol. 423 (May 2003), pp. 261-263
  5. Nicholson, S. B. (1914). «Discovery of the Ninth Satellite of Jupiter». Publications of the Astronomical Society of the Pacific. 26: 197–198. Bibcode:1914PASP...26..197N. doi:10.1086/122336. PMC 1090718.
  6. Nicholson, S. B. (1939 թ․ ապրիլ). «The Satellites of Jupiter». Publications of the Astronomical Society of the Pacific. 51 (300): 85–94. Bibcode:1939PASP...51...85N. doi:10.1086/125010. (in which he declines to name the recently discovered satellites (pp. 93–94))
  7. IAUC 2846: Satellites of Jupiter 1974 October (naming the moon)
  8. Payne-Gaposchkin, Cecilia; Katherine Haramundanis (1970). Introduction to Astronomy. Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall. ISBN 0-13-478107-4.
  9. 1 2 Tommy Grav; Matthew J. Holman; Brett J. Gladman; and Kaare Aksnes; Photometric Survey of the Irregular Satellites, Icarus, Vol. 166 (2003), pp. 33-45
  10. Grav, T.; Holman, M. J. (2004). «Near-Infrared Photometry of the Irregular Satellites of Jupiter and Saturn». The Astrophysical Journal. 605 (2): L141–L144. arXiv:astro-ph/0312571. Bibcode:2004ApJ...605L.141G. doi:10.1086/420881.