Վալետուդո (արբանյակ)
![]() ![]() ![]() ![]() (Յուպիտեր LXII) Valetudo | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 2016[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 24,0[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 18 980 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,222[2] |
Սիդերիկ պարբերություն | 533,3 օր[2] |
Թեքվածություն | 34,0° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~0,5 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Վալետուդո (հուն․՝ Εὐπορία), կամ Յուպիտեր LXII, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է[3][4]։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից 2016 թվականին, սակայն հայտնաբերման մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսի 17-ին, սկզբում արբանյակը ստացել է S/2016 J 2 ժամանակավոր անվանումը[1]։ Արբանյակը Յուպիտերի շուրջ պտտվում է ուղիղ ուղղությամբ, սակայն նրա ուղեծիրը հատում է մի քանի հակադարձ պտտվող արբանյակների հետ, և ապագայում հնարավոր է, որ այն կբախվի դրանցից մեկին[5]։
Վալետուդոն ունի մոտ 1 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 18 980 000 միլիոն կմ հեռավորության վրա, 533,3 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 34,0° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,222 է[1][2]։
Արբանյակի անունը տրվել է 2018 թվականին, այն անվանվել է Հռոմեական դիցաբանության առողջության և հիգիենայի աստվածուհի Վալետուդոյի անունով, նա Յուպիտերի ծոռնուհին էր[6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «MPEC 2018-O09 : S/2016 J 2»։ Minor Planet Center։ International Astronomical Union։ Վերցված է հուլիսի 17, 2018
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Sheppard Scott S.։ «Jupiter's Moons»։ carnegiescience.edu։ sites.google.com։ Վերցված է 18 July 2018
- ↑ Resnick Brian։ «The Jupiter Satellite and Moon Page»։ Vox։ Վերցված է հուլիսի 17, 2018
- ↑ Grush Loren։ «Astronomers have found a new crop of moons around Jupiter, and one of them is a weirdo»։ The Verge։ Վերցված է հուլիսի 17, 2018
- ↑ Strickland Ashley։ «12 new moons discovered around Jupiter»։ CNN International (CNN)։ Վերցված է հուլիսի 17, 2018
- ↑ USGS Astrogeology Science Center, Nomenclature News: Name Approved for Jovian Satellite: Valetudo
|