Պասիֆե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պասիֆե
(Յուպիտեր VIII)
Pasiphae
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է27 հունվար 1908 թ. (Ֆիլիբերտ Մելոտտի կողմից)
Բացարձակ մեծություն (H)16,9[1]
Հեռավորությունը Յուպիտեր22 582 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին16 980 250 կմ
Ապոհելին31 209 300 կմ
Էքսցենտրիսիտետ0,2953[2]
Սիդերիկ պարբերություն764,082032 օր (2,092 երկրային տարի)[2]
Ուղեծրային արագություն2,242 կմ/վ
Թեքվածություն145,24° (խավարածրի հարթության նկատմամբ)
143,04° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ20 կմ[3]
18 կմ[4]
Մակերևույթի մակերես~11 300 կմ2
Ծավալ~113 000 կմ3
Զանգված3×1017 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն0,022 մ/վ2 (0,002 g)
2-րդ տիեզերական արագություն~0,036 կմ/վ
Ալբեդո0,04 (ենթադրություն)[3]
0.10[4]
Մթնոլորտային տվյալներ

Պասիֆե (հին հունարեն՝ Πασιφάη), Յուպիտերի անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է 1908 թվականին բրիտանացի աստղագետ Ֆիլիբերտ Ժակ Մելոտտի կողմից[5][6]։ Առաջին անվանումը ստացել է 1908 թվականին Յուպիտեր VIII, երբեմն այն անվանում էին նաև «Պոսեյդոն»[7]։ Իր անվանումը ստացել է միայն 1975 թվականին Կրետեի արքա Մինոսի կնոջ և մինոտավրոսի մոր անունով[8]։

Արբանյակը նկատվել է Գրինվիչի աստղադիտարանում 1908 թվականի փետրվարի 28-ին կատարված դիտարկման լուսաթիթեղի վրա։ Նախորդ դիտարկումների լուսաթիթեղների վրա արբանյակը հայտնաբերվեց մինչև հունվարի 27-ի դիտարկումները։ Այն ժամանակ հայտնաբերված մարմինը ստացավ 1908 CJ ժամանակավոր անվանումը, քանի որ այդ պահին պարզ չէր այն աստերոիդ է թէ Յուպիտերի արբանյակ։ Որպես մոլորակի արբանյակ հայտնաբերված մարմինը ճանաչվեց նույն թվականի ապրիլի 10-ին[9]։

Ուղեծիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուպիտերի անկանոն հակադարձ արբանյակները

Պասիֆեն պտտվում է Յուպիտերի շուրջ մեծ էքսցենտրիսիտետով և ուղեծրի թեքմամբ հակադարձ ուղեծրով, այսինքն պտտվում է Յուպիտերի պտույտի ուղղությանը հակադարձ։ Նրա անունով է անվանվել Յուպիտերի արբանյակների Պասիֆեի խումբը, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում[10]։ Արբանյակի ուղեծրի էլեմենտները այս պահին գրանցված են 2000 թվականի հունվար ամսվա դրությամբ[2], սակայն դրանք անընդհատ փոփոխվում են կապված Արեգակի և մոլորակների ձգողական դաշտերի ազդեցությունների հետ։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասիֆեի տրամագիծը գնահատվում է 58 կմ, այն ամենամեծ հակադարձ պտույտով արբանյակն է, և մեծությամբ երրորդը անկանոն արբանյակների միջև, Հիմալիայից և Էլարայից հետո։ Տեսանելի սպեկտրում արբանյակը ունի գորշ գույն, նման C դասի աստերոիդներին[11]։

Պասիֆեի ինֆրակարմիր սպեկտրը նման է աստերոիդներին, և ենթադրաբար նրա ծագումը աստերոիդային է։ Այսինքն այն հանդիսանում է Յուպիտերի կողմից որսված աստերոիդի մաս, որի մյուս մասերն էլ հանդիսանում են Պասիֆեի խմբի մյուս արբանյակները[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jacobson, R. A. (2000). «The Orbits of the Outer Jovian Satellites». Astronomical Journal. 120 (5): 2679–2686. Bibcode:2000AJ....120.2679J. doi:10.1086/316817. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Planetary Satellite Physical Parameters». JPL (Solar System Dynamics). 2008 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 Williams, Dr. David R. (2007 թ․ նոյեմբերի 23). «Jovian Satellite Fact Sheet». NASA (National Space Science Data Center). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Melotte, P. J. (1908). «Note on the Newly Discovered Eighth Satellite of Jupiter, Photographed at the Royal Observatory, Greenwich». Monthly Notices of the Royal Astronomical Society. 68 (6): 456–457. Bibcode:1908MNRAS..68..456.. doi:10.1093/mnras/68.6.456.
  6. Perrine, C. D.; Perrine, C. D. (1908 թ․ հունիս). «Recent Observations of the Moving Object Near Jupiter, Discovered at Greenwich by Mr. J. Melotte». Harvard College Observatory Bulletin. 20: 184–185. Bibcode:1908PASP...20..184M. doi:10.1086/121815.
  7. Payne-Gaposchkin, Cecilia; Katherine Haramundanis (1970). Introduction to Astronomy. Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall. ISBN 0-134-78107-4.
  8. IAUC 2846: Satellites of Jupiter 1974 October 7 (naming the moon)
  9. Cowell, P. H. (1908). «Note on the Discovery of a Moving Object Near Jupiter». Monthly Notices of the Royal Astronomical Society. 68: 373. Bibcode:1908MNRAS..68..373.. doi:10.1093/mnras/68.5.373.
  10. Scott S. Sheppard; David C. Jewitt; and Carolyn C. Porco; Jupiter's Outer Satellites and Trojans, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, and William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
  11. Tommy Grav; Matthew J. Holman; Brett J. Gladman; and Kaare Aksnes; Photometric Survey of the Irregular Satellites, Icarus, Vol. 166 (2003), pp. 33-45
  12. Brown, M. E. (2000). «Near-Infrared Spectroscopy of Centaurs and Irregular Satellites». The Astronomical Journal. The American Astronomical Society. 119 (2): 977–983. Bibcode:2000AJ....119..977B. CiteSeerX 10.1.1.22.1349. doi:10.1086/301202.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]