Յուպիտեր LXIII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Յուպիտեր LXIII
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է17 հուլիս 2017[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,5[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 303 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,236[2]
Սիդերիկ պարբերություն723,1 օր[2]
Թեքվածություն166,4° (խավարածրի հարթության նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)[2]
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Յուպիտեր LXIII, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից 2017 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2017 J 2 ժամանակավոր անվանումը[1]:

Յուպիտեր LXIII արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 303 335 միլիոն կմ հեռավորության վրա, 723,1 օրվա ընթացքում[1][2]: Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166,4° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,236 է[1][2]:

Յուպիտեր LXIII արբանյակը պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «MPEC 2018-O10 : S/2017 J 2»։ Minor Planet Center։ International Astronomical Union։ Վերցված է 17 July 2018 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website