Ֆիլոֆրոսինե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Աոեդե
(Յուպիտեր LVIII, S/2003 J 15)
Philophrosyne
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,5[2]
Հեռավորությունը Յուպիտեր22 721 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,0932[2]
Սիդերիկ պարբերություն699,676 օր[2]
Թեքվածություն141.813° (խավարածրի հարթության նկատմամբ)
141.776° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Զանգված~1,1×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Ֆիլոֆրոսինե (լատ.՝ Philophrosyne), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում: Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 15 ժամանակավոր անվանումը, ինչպես նաև անվանվում է Յուպիտեր LVIII[1][3]:

Ֆիլոֆրոսինեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 22 721 000 միլիոն կմ հեռավորության վրա, 699,676 օրվա ընթացքում[1][2]: Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 141.813° խավարածրի հարթության նկատմամբ (141.776° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,0932 է[1][2]:

Ֆիլոֆրոսինեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում:

Արբանյակը այլևս չէր դիտարկվել հայտնաբերման պահից, և երկար ժամանակ համարվում է կորսված[4][5][6][7], մինչև 2017 թվականը երբ այն վերստին հայտնաբերվեց[8]:

Արբանյակի անունը տրվել է 2019 թվականին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Ֆիլոֆրոսինեի անունով, ով հանդիսանում էր Հեփեստոսի և Ագլայայի դուստրը և Զևսի թոռնուհին: Անվանումը ընտրվել է Twitter-ում անցկացված քվեարկության արդյունքում[9][10][11]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 IAUC 8116: Satellites of Jupiter and Saturn Archived 2006-05-05 at the Wayback Machine. 2003 April (discovery)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. MPEC 2003-G17: S/2003 J 15 2003 April (discovery and ephemeris)
  4. Beatty Kelly (4 April 2012)։ «Outer-Planet Moons Found — and Lost»։ www.skyandtelescope.com։ Sky & Telescope։ Վերցված է 27 June 2017 
  5. Brozović Marina, Jacobson Robert A. (9 March 2017)։ «The Orbits of Jupiter's Irregular Satellites»։ The Astronomical Journal 153 (4)։ Bibcode:2017AJ....153..147B։ doi:10.3847/1538-3881/aa5e4d 
  6. Jacobson B., Brozović M., Gladman B., Alexandersen M., Nicholson P. D., Veillet C. (28 September 2012)։ «Irregular Satellites of the Outer Planets: Orbital Uncertainties and Astrometric Recoveries in 2009–2011»։ The Astronomical Journal 144 (5)։ Bibcode:2012AJ....144..132J։ doi:10.1088/0004-6256/144/5/132։ Վերցված է 27 June 2017 
  7. Sheppard Scott S. (2017)։ «New Moons of Jupiter Announced in 2017»։ home.dtm.ciw.edu։ Վերցված է 27 June 2017։ «We likely have all of the lost moons in our new observations from 2017, but to link them back to the remaining lost 2003 objects requires more observations a year later to confirm the linkages, which will not happen until early 2018. ... There are likely a few more new moons as well in our 2017 observations, but we need to reobserve them in 2018 to determine which of the discoveries are new and which are lost 2003 moons.» 
  8. Sheppard Scott S. (2017)։ «Jupiter's Known Satellites»։ home.dtm.ciw.edu։ Վերցված է 10 August 2017 
  9. «Planet and Satellite Names and Discoverers»։ Astrogeology Research Program։ Վերցված է 27 August 2019 
  10. «Naming Contest for Newly-discovered Moons of Jupiter»։ www.iau.org։ Վերցված է 27 August 2019 
  11. «Public Contest Successfully Finds Names For Jupiter’s New Moons»։ www.iau.org։ Վերցված է 27 August 2019