Պանդիա (արբանյակ)
Պանդիա (Յուպիտեր LXV) Pandia | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 2017[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,0[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 11 525 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,180[2] |
Սիդերիկ պարբերություն | 252,1 օր[2] |
Թեքվածություն | 28,15° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1,5 կմ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրություն) |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Պանդիա (հուն․՝ Πανδία), կամ Յուպիտեր LXV, Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում էր Սքոթ Շեփարդը, հայտնաբերման մասին հայտնվել է 2017 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2017 J 4 ժամանակավոր անվանումը[1]։
2019 թվականին արբանյակը անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի և Սելենեի դստեր Պանդիայի անունով, ով լիալուսնի աստվածուհին էր[3]։
Պանդիան ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 11 525 000 միլիոն կմ հեռավորության վրա, 252,1 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 28,15° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,180 է[1][2]։
Պանդիան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[2]։ Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «MPEC 2018-O12 : S/2017 J 4». Minor Planet Center. International Astronomical Union. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Planet and Satellite Names and Discoverers
|