Հիմալիա (արբանյակ)
Հիմալիա (Յուպիտեր VI) Himalia | |
---|---|
![]() Լուսանկարը կատարված է «Կասինի-Հյուգենս» ԱՄԿ-ի միջոցով | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 3 դեկտեմբեր 1904[1] թ. (Չառլզ Պերրինի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 14,8[2][3] |
Հեռավորությունը Յուպիտեր | 11 460 000 կմ[4] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 9 782 900 կմ |
Ապոհելին | 13 082 000 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,16[4] |
Սիդերիկ պարբերություն | 250,56 օր (0,704 տարի)[4] |
Ուղեծրային արագություն | 3,312 կմ/վ |
Թեքվածություն | 27,50° (խավարածրի հարթության նկատմամբ) 29,59° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[4] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 102,8 × 70,7 կմ (աստղերի ծածկում)[5] 85 կմ (Երկրից դիտարկումներ)[3][6] 75 ± 10 × 60 ± 10 կմ («Կասինի» կայանից դիտարկում)[6] |
Մակերևույթի մակերես | ~ 90 800 կմ2 |
Ծավալ | ~2 570 000 կմ3 |
Զանգված | 4,2±0,6×1018 կգ[7] |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրություն)[3] 1,63 գ/սմ3 (85 կմ շառավղի դեպքում)[7][8] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,062 մ/վ² (0,006 g) |
2-րդ տիեզերական արագություն | ~0,100 կմ/վ |
Պտույտի պարբերություն | 7,782 ժ[9] |
Ալբեդո | 0,04[3][6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | -149oC (124 K) |
Հիմալիա (հին հունարեն՝ Ἱμαλíα), Յուպիտերի ամենամեծ ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է, որի տրամագիծը գնահատվում է մոտ 205 կմ[5]։ Հայտնաբերվել է 1904 թվականի դեկտեմբերի 3-ին Չարլզ Պերրայնի կողմից Լիկի աստղադիտարանում, և անվանվել է Հիմալիա նիմփայի անունով 1975 թվականին։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմալիան հայտնաբերել է Չառլզ Պերրինը Լիկի աստղադիտարանում 1904 թվականի դեկտեմբերի 3-ին[1]։ Հիմալիան Յուպիտերի փոքր արբանյակներից ամենահեշտ դիտարկվողն է, չնայած այն հանգամանքին, որ Ամալթեան ավելի պայծառ է, նրա մոլորակին մոտ գտնվելը ավելի է դժվարացնում դիտարկումների կատարումը[10][11]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արբանյակը անվանվել է Հիմալիա նիմփայի անունով, ով Զևսից ծնել է երեք որդիներ։ Հիմալիայի անունը տրվել է 1975 թվականին[12], մինչ այդ այն անվանվում էր Յուպիտեր VI կամ Յուպիտերի արբանյակ VI, չնայած արբանյակի անվանում տալու անհրաժեշտության մասին խոսվում էր շատ վաղուց, Էլարայի հայտնաբերումից սկսած, Ա. Կրոմելինը 1905 թվականին գրել էր՝
![]() |
Ցավոք Յուպիտերի արբանյակների համարակալումը այժմ բերում է նույն շփոթությանը ինչպես և Սատուրնի համակարգի արբանյակների մոտ էր, մինչև թվերի փոխարեն անուններ տալը։ Խորհուրդ է տրվում կիրառել նման մոտեցում նաև այստեղ, V համարի նշանակումը ներքին [Ամալթեա] արբանյակի համար դեռևս ընդունելի էր որոշ ժամանակ, քանի որ այն ինքնին առանձին դաս էր ներկայացնում, սակայն այն հիմա ունի զուգընկերներ, և նրա առանձնահատուկ լինելը վերանում է։ Համարների փոխումը անունների միանշանակ ավելի պոետիկ է[13]։ | ![]() |
Արբանյակը երբեմն անվանվել է Հեստիա 1955-ից 1975 թվականները ընկած ժամանակահատվածում[14]։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուպիտեր · Հիմալիա · Կալիստո
Հիմալիան պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 11 500 000 միլիոն կմ հեռավորության վրա, 250,6 օրվա ընթացքում[2][15]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 27,5° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,162 է[2]։
Հիմալիան իր խմբի ամենամեծ արբանյակն է, այս խմբի կազմի մեջ են մտնում ևս հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[16]։ Արբանյակի ուղեծրի էլեմենտները փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։
Ֆիզիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմալիան պտտվում է իր առանցքի շուրջ 7 ժամվա 46 րոպե 55,2 վայրկյանի ընթացքում[9]։ Այն երևում է չեզոք (մոխրագույն) գույնի, ինչպես և այդ խմբի մյուս անդամները, գունային ինդեքսը նման է C դասի աստերոիդներին[17]։ «Կասինի» կայանից կատարված հետազոտությունները ցույց են տվել առանց առանձնահատկությունների էլեկտրամագնիսական սպեկտր, որը ունի մի փոքր կլանում 3 մկմ ալիքի երկարության վրա, որը կարող է խոսել ջրի առկայության մասին[18]։

Հիմալիայի «Կասինի» կայանից արված լուսանկարների վրա այն չափազանց փոքր է, սակայն կարելի է ենթադրել, որ արբանյակը ունի 150 x 120 կմ չափեր, սակայն Երկրից կատարված դիտարոկւմների արդյունքում Հիմալիան գնահատվում է որպես մեծ, մոտ 170 կմ տրամագծով մարմին[3][6]։ 2018 թվականի մայիսին դիտարկվեց Հիմալիայի կողմից աստղի ծածկումը, ինչը թույլ տվեց բավականին ճշգրիտ չափերի գնահատում[5]։ Դիտարկման արդյունքում արբանյակի չափը գնահատվեց մոտ 205,6 x 141,3 կմ[5]։
Զանգված
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Եմելյանովը գնահատեց Հիմալիայի զանգվածը հիմնվելով արբանյակի 1949 թվականի հուլիսի 15-ի դիտարկումների ընթացքում գրանցված փոխազդեցության վրա Էլարայի հետ, զանգվածը գնահատվեց մետ 4,2±0,6×1018 կգ (GM=0,28±0,04)[7]: ՌՇԼ-ի Արեգակնային համակարգի դինամիկայի վեբ կայքը ցույց է տալիս Հիմալիայի զանգվածը հավասար 6,7×1018 կգ (GM=0,45) 85 կմ շառավղի պայմաններում[3]։
Հիմալիայի խտությունը կախված է նրանից, թէ այն ունի 67 կմ միջին շառավիղ («Կասինիից» կատարված դիտարկումների տվյալներով)[7], թէ նրա շառավիղը մոտ է 85 կմ-ին[3]։

Աղբյուր | Շառավիղ կմ |
Խտություն գ/սմ3 |
Զանգված կգ |
---|---|---|---|
Եմելյանով | 67 | 3,33 | 4,2×1018 |
Եմելյանով | 85 | 1,63[8] | 4,2×1018 |
ՌՇԼ ԱՀԴ կայք | 85 | 2.6 | 6,7×1018 |
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի նոյեմբերին Կասինի կայանը, իր Սատուրն ուղու վրա, լուսանկարեց Հիմալիան մոտ 4,4 միլիոն կմ հեռավորությունից։ Հիմալիան լուսանկարի վրա զբաղեցնում է միայն մի քանի պիքսել, սակայն կարելի է ենթադրել, որ արբանյակը ունի երկարացված մարմին տեսք 150±20 և 120±20 կմ առանցքներով, ինչը շատ մոտ է Երկրից կատարված դիտարկումների արդյունքներին[6]։
2007 թվականի փետրվարին և մարտին Նոր հորիզոններ ավտոմատ միջմոլորակային կայանը ի դեպի Պլուտոն կատարվող թռիչքի ճանապարհին կատարեց Հիմալիայի մի շարք լուսանկարներ, որոնցից ամենամոտ կատարված լուսանկարը կատարվել էր 8 միլիոն կիլոմետրից։ Կրկին Հիմալիան երևում էր ընդամենը մի քանի փիքսել չափերով[19]։
Հնարավոր փոխազդեցություն Յուպիտերի օղակների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուպիտերի փոքր, 4 կմ տրամագծով Դիա արբանյակը 2000 թվականին հայտնաբերումից հետո կորսվել էր[20]։ Առաջ քաշված վարկածներից մեկի համաձայն այն բախվել էր Հիմալիայի հետ, որի արդյունքում ստեղծվել էր թույլ օղակ։ Այս հնարավոր օղակը երևում է Հիմալիայի մոտ ՆԱՍԱ-ի Նոր հորիզոններ տիեզերական կայանի լուսանկարում։ Սա ենթադրում է, որ Յուպիտերը ժամանակ առ ժամանակ որսում և կորցնում է արբանյակներ[21]։ Այնուամենայնիվ Դիան վերահայտնաբերվեց 2010 և 2011 թվականներին[22], ապացուցելով, որ Հիմալիայի օղակի և Դիայի միջև կա կապ, այնուամենայնիվ կա հավանականություն, որ այս օղակի առաջացման մեջ ներգրավված է եղել մեկ այլ արբանյակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1
Porter, J.G. (1905). «Discovery of a Sixth Satellite of Jupiter». Astronomical Journal. 24 (18): 154B. Bibcode:1905AJ.....24..154P. doi:10.1086/103612.;
Perrine, C.D. (1905 թ․ հունվարի 25). «Sixth Satellite of Jupiter Confirmed». Harvard College Observatory Bulletin. 175: 1. Bibcode:1905BHarO.175....1P.;
Perrine, C.D. (1905). «Discovery of a Sixth Satellite to Jupiter». Publications of the Astronomical Society of the Pacific. 17 (100): 22–23. Bibcode:1905PASP...17...22.. doi:10.1086/121619.;
Perrine, C.D. (1905). «Orbits of the sixth and seventh satellites of Jupiter» (PDF). Astronomische Nachrichten. 169 (3): 43–44. Bibcode:1905AN....169...43P. doi:10.1002/asna.19051690304. - ↑ 2,0 2,1 2,2 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Planetary Satellite Physical Parameters». JPL (Solar System Dynamics). 2008 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Jacobson, R. A. (2000). «The orbits of outer Jovian satellites» (PDF). Astronomical Journal. 120 (5): 2679–2686. Bibcode:2000AJ....120.2679J. doi:10.1086/316817.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 N. Smith; R. Venable (2018 թ․ մայիսի 12). «Jupiter (06) Himalia». www.asteroidoccultation.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Porco, Carolyn C.; և այլք: (2003 թ․ մարտ). «Cassini Imaging of Jupiter's Atmosphere, Satellites, and Rings». Science. 299 (5612): 1541–1547. Bibcode:2003Sci...299.1541P. doi:10.1126/science.1079462. PMID 12624258.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Emelyanov, N.V. (2005). «The mass of Himalia from the perturbations on other satellites» (PDF). Astronomy and Astrophysics. 438 (3): L33–L36. Bibcode:2005A&A...438L..33E. doi:10.1051/0004-6361:200500143.
- ↑ 8,0 8,1 Խտություն = GM / g / (գնդի ծավալ 85 կմ) = 1,63 գ/սմ3
- ↑ 9,0 9,1 9,2 Pilcher, Frederick; Mottola, Stefano; Denk, Tilmann (2012). «Photometric lightcurve and rotation period of Himalia (Jupiter VI)». Icarus. 219 (2): 741–742. Bibcode:2012Icar..219..741P. doi:10.1016/j.icarus.2012.03.021.
- ↑ «Himalia, Jupiter's "fifth" moon». 2009 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Rick Scott (2003 թ․ հոկտեմբերի 20). «Finding Himalia, The Fifth Brightest Moon Of Jupiter». Astronomy.net. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Marsden, B. G. (1975 թ․ հոկտեմբերի 7). «IAUC 2846: N Mon 1975 (= A0620-00); N Cyg 1975; 1975h; 1975g; 1975i; Sats OF JUPITER». Central Bureau for Astronomical Telegrams. IAU. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Crommelin, A. C. D. (1905 թ․ մարտի 10). «Provisional Elements of Jupiter's Satellite VI». Monthly Notices of the Royal Astronomical Society. 65 (5): 524–527. Bibcode:1905MNRAS..65..524C. doi:10.1093/mnras/65.5.524.
- ↑ Payne-Gaposchkin, Cecilia; Katherine Haramundanis (1970). Introduction to Astronomy. Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall. ISBN 978-0-13-478107-5.
- ↑ «Himalia». Solar System Exploration. NASA. 2017 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2023-08-01-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Jewitt, David C.; Sheppard, Scott; Porco, Carolyn (2004). «Jupiter's Outer Satellites and Trojans» (PDF). In Bagenal, F.; Dowling, T. E.; McKinnon, W. B. (eds.). Jupiter: The planet, Satellites and Magnetosphere. Cambridge University Press.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Rettig, T. W.; Walsh, K.; Consolmagno, G. (2001 թ․ դեկտեմբեր). «Implied Evolutionary Differences of the Jovian Irregular Satellites from a BVR Color Survey». Icarus. 154 (2): 313–320. Bibcode:2001Icar..154..313R. doi:10.1006/icar.2001.6715.
- ↑ Chamberlain, Matthew A.; Brown, Robert H. (2004). «Near-infrared spectroscopy of Himalia». Icarus. 172 (1): 163–169. Bibcode:2004Icar..172..163C. doi:10.1016/j.icarus.2003.12.016.
- ↑ Lakdawalla, E. (2007 թ․ մարտի 1). «The Bruce Murray Space Image Library - Jupiter's moon Himalia». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Long Lost Moon of Jupiter Found». Carnegie Science | DTM. 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Lunar marriage may have given Jupiter a ring». New Scientist. 2010 թ․ մարտի 20. էջ 16.
- ↑ Gareth V. Williams (2012 թ․ սեպտեմբերի 11). «MPEC 2012-R22 : S/2000 J 11». Minor Planet Center. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հիմալիա. Նկարագիր" Արխիվացված 2016-04-11 Wayback Machine ՆԱՍԱ-ի Solar System Exploration կայքում
- Տեղեկություններ Դևիդ Ջուիտի էջում
- Յուպիտերի հայտնի արբանյակները Արխիվացված 2015-03-18 Wayback Machine (Սքոթ Շեփարդ)
- Յուպիտերի երկու անկանոն արբանյակները (Հիմալիա և Էլարա. Ռեմանզակո աստղադիտարան. 23 նոյեմբերի 2012 թվական)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմալիա (արբանյակ)» հոդվածին։ |
|
|