Յուպիտեր LIX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուպիտեր LIX
(S/2017 J 1)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է5 հունիս 2017[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,8[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 547 105 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,397[2]
Սիդերիկ պարբերություն734,2 օր[2]
Թեքվածություն149,2° (խավարածրի հարթության նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Յուպիտեր LIX, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի կողմից 2017 թվականի հունիսի 5-ին[1], և սկզբում անվանվել էր S/2017 J 1:

Արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ[3], և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 547 105 կմ հեռավորության վրա, 734,2 օրվա ընթացքում[2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 149,2° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,397 է[2]։

Արբանյակը պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «MPEC 2017-L47 : S/2017 J 1». Minor Planet Center. International Astronomical Union. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. «Jupiter Satellite Data». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.