Էթնե (արբանյակ)
Էթնե (Յուպիտեր XXXI) Aitne | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 9 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 22,7[2] |
| Հեռավորությունը Յուպիտեր | 23 231 000 կմ[2] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Էքսցենտրիսիտետ | 0,264[2] |
| Սիդերիկ պարբերություն | 730,2 օր[2] |
| Թեքվածություն | 165,1° (խավարածրի հարթության նկատմամբ) 164° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | ~1,5 կմ (ենթադրված) |
| Զանգված | ~4,5×1013 կգ |
| Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
| Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
| Մթնոլորտային տվյալներ | |
Էթնե (հուն․՝ [Αἴτνη] error: {{lang}}: text has italic markup (help) ), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 11 ժամանակավոր անվանումը[1]։
Էթնեն ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 231 000 միլիոն կմ հեռավորության վրա, 730,2 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165,1° խավարածրի հարթության նկատմամբ (164° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,264 է[1][2]։
Էթնեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության նիմփա Էթնեի անունով[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 MPEC 2002-J54: Eleven New Satellites of Jupiter 2002 May (discovery and ephemeris)
- 1 2 3 4 5 6 7 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ IAUC 8177: Satellites of Jupiter, Saturn, Uranus Արխիվացված 2008-07-09 Wayback Machine 2003 August (naming the moon)
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
