Կարպո (արբանյակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարպո (այլ կիրառումներ)
![]() ![]() ![]() ![]() (Carpo) Καρπώ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 9 փետրվար 2003 թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Հեռավորությունը Յուպիտերից | 17 058 000 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 17 058 000 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,4316[1] |
Սիդերիկ պարբերություն | 456,30 Երկրային օր |
Թեքվածություն | 56° (խավարածրի նկատմամբ) 51,628° (Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 1,5 կմ |
Մթնոլորտային տվյալներ |
Կարպո (հին հունարեն՝ Καρπώ), կամ Յուպիտեր XLVI Յուպիտերի բնական արբանյակներից է։ Հայտնաբերվել է 2003 թվականին։
Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնաբերվել է 2003 թվականի փետրվարի 9-ին Սքոթ Շեփարդի գլխավորած գիտնականների խմբի կողմից Հավայան համալսարանում։ 2005 թվականի մարտի 30-ին նրան տրվել է պաշտոնական Կարպո անվանումը[2], մինչ այդ ժամանակավորապես անվանվել էր S/2003 J 20[3]: Անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի դստեր Կարպոյի պատվին։
Ուղեծիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարպոն կատարում է ամբողջական պտույտ Յուպիտերի շուրջ 456 օր, 7 ժամ և 12 րոպե պարբերությամբ, առավելագույն հեռավորությունը մոլորակից 17,058 մլն. կմ։ Կարպոյի ուղեծիրը ձգված (էքսցենտրիսիտետը` 0,4316) և չափազանց թեքված է` թեքումը Լապլասի հարթությանը 51,628°[1]:
Համարվում է, որ Կարպոն Ֆեմիստոյի պես չի պատկանում որևէ արբանյակների խմբի և հանդիսանում է միայնակ արբանյակ։
Ֆիզիկական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարպոյի տրամագիծը կազմում է ընդամենը 3 կիլոմետր։ Խտությունը գնահատվում է մոտ 2,6 գ/սմ³: Ենթադրաբար կազմված է սիլիկատային ապարներից։ Չափազանց մուգ մակերևույթի ալբեդոն կազմում է 0,04։ Աստղային մեծությունը հավասար է 23,0m։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Jacobson, R.A. (2006) JUP262. (2007-06-28)։ «Planetary Satellite Mean Orbital Parameters»։ JPL/NASA։ Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2008-01-19
- ↑ IAUC 8502: Satellites of Jupiter (30 մարտի 2005)
- ↑ IAUC 8125: S/2003 J 19 and S/2003 J 20 (30 ապրիլ 2003) (հայտնաբերումը)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուպիտերի հայտնի արբանյակները (հեղինակ Սքոթ Շեփարդ)
|