Յուպիտեր LXX
Արտաքին տեսք
Յուպիտեր LXX | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 2017[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 22,8[2] |
| Հեռավորությունը Յուպիտեր | 21 487 000 կմ[2] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Էքսցենտրիսիտետ | 0,229[2] |
| Սիդերիկ պարբերություն | 639,2 օր[2] |
| Թեքվածություն | 152,7° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | ~1,5 կմ (ենթադրված)[2] |
| Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
| Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
| Մթնոլորտային տվյալներ | |
Յուպիտեր LXX, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսի 17-ին, սկզբում արբանյակը ստացել է S/2017 J 9 ժամանակավոր անվանումը[1]։
Յուպիտեր LXX արբանյակը ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 487 000 միլիոն կմ հեռավորության վրա, 639,2 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 152,7° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,229 է[1][2]։
Յուպիտեր LXX արբանյակը պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 «MPEC 2018-O17 : S/2017 J 9». Minor Planet Center. International Astronomical Union. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
