Ֆեմիստո (արբանյակ)
![]() ![]() ![]() ![]() (Themisto) Θεμιστώ | |
---|---|
![]() Ֆեմիստոն նկարչի պատկերացմամբ։ | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 30 սեպտեմբեր 1975, 21 նոյեմբեր 2000 (կրկին) թ. (Չառլզ Կովալ, Էլիզաբեթ Ռյոմեր (1975) Սքոթ Շեփարդ, Դեվիդ Ջուիտ, Յանգա Ֆերնանդես, Յուջին Մագնայեր (2000)[1]ի կողմից) |
Հեռավորությունը Յուպիտերից | 7 284 000 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 5 515 400 կմ |
Ապոհելին | 9 052 600 կմ |
Մեծ կիսաառանցք | 7 284 000 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,2428 |
Սիդերիկ պարբերություն | 129,82761 Երկրային օր |
Ուղեծրային արագություն | 4,098 կմ/վ |
Թեքվածություն | 45,81° (խավարածրի նկատմամբ) 43,254° (Լապլասի հարթության նկատմամբ) 47,48°(Յուպիտերի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 4[2] կմ (ենթադրաբար) |
Մակերևույթի մակերես | ~200 կմ² (ենթադրաբար) |
Ծավալ | ~270 կմ³ (ենթադրաբար) |
Զանգված | 6,89 × 1014 կգ (ենթադրաբար) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ³[2](ենթադրաբար) |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0029 մ/վ² (ենթադրաբար) |
2-րդ տիեզերական արագություն | ~0,0048 մ/վ |
Ալբեդո | 0,04[2](ենթադրաբար) |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 124 Կ |
Ֆեմիստո (հին հունարեն՝ Θεμιστώ), Յուպիտերի ուղիղ ուղեծրային պտույտով անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է 1975 թվականին, ապա կորցվել է և նորից հայտնաբերվել 2000 թվականին[1]։ Անվանվել է հունական դիցաբանության գետերի աստված Ինաքի դստեր Ֆեմիստոյի պատվին։ Նույնպես գրանցված է որպես Յուպիտեր XVIII:
Հայտնաբերման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեմիստոն առաջին անգամ հայտնաբերվել է Չառլզ Կովալի և Էլիզաբեթ Ռյոմերի կողմից 1975 թվականի սեպտեմբերի 30-ին, այդ մասին հայտնվել է 1975 թվականի հոկտեմբերի 3-ին[3]. Արբանյակը ստացել է ժամանակավոր S/1975 J 1 անվանումը։ Սակայն կատարված դիտարկումների արդյունքները բավարար չէին ուղեծրի հաշվարկի համար, և հետագայում արբանյակը կորցվել էր։ Այնուհետև, 2000 թվականին, նոր արբանյակ էր հայտնաբերվել Սքոթ Շեփարդի, Դեվիդ Ջուիտի, Յանգա Ֆերնանդեսի և Յուջին Մագնայերի կողմից, և ստացել էր S/2000 J 1 ժամանակավոր անվանումը[4]։ Շուտով հաստատվեց, որ նոր հայտնաբերված մարմինը համապատասխանում է 1975 թվականին հայտնաբերված մարմնին[5]:
Արբանյակի անհատական անվանումը տրվել է 2002 թվականի հոկտեմբերի 22-ին[6]։
Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Յուպիտերի մյուս արբանյակների, որոնք իրենց ուղեծրային տվյալների համապատասխան կազմում են խմբեր, Ֆեմիստոն պտտվում է միայնակ, միջանկյալ դիրք զբաղեցնելով Գալիլեյան արբանյակների և ուղիղ պտտման ուղղությամբ անկանոն արբանյակների Հիմալիայի խմբի միջև։
Ֆեմիստոյի տրամագիծը կազմում է մոտ 8 կիլոմետր, եթե ընդունենք, որ նրա ալբեդոն հավասար է 0,04[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Planet and Satellite Names and Discoverers»։ Gazetteer of Planetary Nomenclature։ USGS Astrogeology։ 2009-06-05։ Արխիվացված օրիգինալից 2011-08-17-ին։ Վերցված է 2009-06-20
- ↑ 2,0 2,1 2,2 «Planetary Satellite Physical Parameters»։ Jet Propulsion Laboratory։ 2009-04-03։ Արխիվացված օրիգինալից 2010-01-18-ին։ Վերցված է 2009-06-20
- ↑ «IAU Circular No. 2845»։ 1975-10-03։ Վերցված է 2009-06-15
- ↑ «IAU Circular No. 7525»։ 2000-11-25։ Վերցված է 2009-06-15
- ↑ «MPEC 2000 Y16»։ 2000-12-19։ Արխիվացված օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2009-06-15
- ↑ «IAU Circular No. 7998»։ 2002-10-22։ Վերցված է 2009-06-15
- ↑ Sheppard, S. S.; Jewitt, D. C. An abundant population of small irregular satellites around Jupiter, Nature, 423 (May 2003), pp. 261—263.
|