Էլարա (արբանյակ)
Էլարա (Յուպիտեր VII) Elara | |
|---|---|
Էլարան նկարչի պատկերացմամբ | |
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 2 հունվար 1905[1][2] թ. (Չարլզ Պերրայնի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 16,6[3][4] |
| Հեռավորությունը Յուպիտեր | 11 740 000 կմ[5] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Էքսցենտրիսիտետ | 0,2174[5] |
| Սիդերիկ պարբերություն | 259,64 օր[3] |
| Ուղեծրային արագություն | 3,27 կմ/վ |
| Թեքվածություն | 26,63° (խավարածրի հարթության նկատմամբ) 30.66° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3][5] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | 43 կմ[4] |
| Մակերևույթի մակերես | ~23 200 կմ2 |
| Ծավալ | ~333 000 կմ3 |
| Զանգված | 8,7×1017 կգ |
| Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրություն)[4] |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,031 մ/վ2 (0,003 g) |
| 2-րդ տիեզերական արագություն | ~0,052 կմ/վ |
| Պտույտի պարբերություն | Սինքրոն |
| Ալբեդո | 0,04 (ենթադրություն)[4] |
| Մթնոլորտային տվյալներ | |
Էլարա (հուն․՝ Ἐλάρα ), կամ Յուպիտեր VII, Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհու Էլարայի պատվին[6]։
Հայտնաբերումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուպիտերի անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է 1905 թվականին, հունվարի 2-ին Լիկի աստղադիտարանում[1][2]։ Պաշտոնական անվանումը ստացել է միայն 1975 թվականին։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլարան ավարտում է իր ուղեծիրը Յուպիտերի շուրջ 11 740 000 կմ հեռավորության վրա, 259,64 օրում[3]։ Ուղեծիրի շեղումը (էքսցենտրիսիտետ) կազմում է 0,22, տեղական լապլասի շեղման հարթությանը 26,6°[3]։ Էլարան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[3]։ Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։
Ֆիզիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլարան ունի միջին տրամագիծ՝ 86 կմ։ Խտությունը գնահատվում է 2,6 գ/սմ3։ Ենթադրաբար կազմված է սիլիկատային տեսակներից։ Վերին մակերեսը տաք է, ալբեդոն կազմում ՝ 0,04։ Աստղային մեծությունը հավասար է 16,3m։ 12 ժամվա ընթացքում կատարում է մեկ պտույտ իր շառավղի շուրջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Perrine, C. D. (1905 February 27). «Satellites of Jupiter». Harvard College Observatory Bulletin. 178.
- 1 2 Perrine, C. D. (1905). «The Seventh Satellite of Jupiter». Publications of the Astronomical Society of the Pacific. 17 (101): 62–63.
- 1 2 3 4 5 6 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- 1 2 3 4 «Planetary Satellite Physical Parameters». JPL (Solar System Dynamics). Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 3 Jacobson, R. A. (2000). «The orbits of outer Jovian satellites». Astronomical Journal. 120: 2679–2686. doi:10.1086/316817.
- ↑ Marsden, Brian G. (1975 թ․ հոկտեմբերի 7). «Satellites of Jupiter». International Astronomical Union. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին.
Հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
