Լիկի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիկի աստղադիտարան, Կալիֆոռնիայի (ԱՄՆ) համալսարանի գիտահետազոտական հիմնարկ։ Հիմնադրվել է 1881-ին (պաշտոնական բացումը կատարվել է 1888-ին), մեծահարուստ Ջ. Լիկի (1796— 1876) կտակած միջոցներով։ Գտնվում է Համիլտոն լեռան գագաթին (1306 մ), Սան–Խոսեից 46 կմ արլ.։ Հիմնական գործիքներն են՝ 30 և 91 սմ ռեֆրակտորները, 61, 91 և 305 սմ ռեֆլեկտորները, 51 սմ կրկնակի աստրոգրաֆը։ Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ Գալակտիկայի կառուցվածքը և պտույտը, աստղերի ֆիզիկական հատկությունները և սեփական շարժումները, արտագալակտիկական միգամածությունները են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 615 CC-BY-SA-icon-80x15.png