Թեբե (արբանյակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեբե (այլ կիրառումներ)
![]() ![]() ![]() ![]() (Յուպիտեր XIV) Thebe | |
---|---|
![]() Թեբեյի լուսանկարը, ստացված «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով, 2000 թվականին։ | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 5 մարտ 1979[1] թ. (Սթիվեն Սիննոտի կողմից) |
Հեռավորությունը Յուպիտեր | 221 889,0±0,6 կմ (3,11 Յուպիտերի շառավիղ)[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 218 000 կմ[3] |
Ապոհելին | 226 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0175±0,0004[2] |
Սիդերիկ պարբերություն | 0,674536±0,000001 (16 ժ 11,3 ր)[2] |
Ուղեծրային արագություն | 23,92 կմ/վ[3] |
Թեքվածություն | 1,076±0,003° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 116 × 98 × 84 կմ[4] |
Հասարակածային շառավիղ | 49,3±2,0 կմ[4] կմ |
Ծավալ | ~500 000 կմ3[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,013 մ/վ² (0,004 g)[4] |
2-րդ տիեզերական արագություն | 20–30 մ/վ[5] |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0° |
Ալբեդո | 0,047±0,003[6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | -149oC (124 K) |
Թեբե (հին հունարեն՝ Θήβη; լատինական ձևը՝ Те́ба, Thebe), Յուպիտերից հեռավորությամբ չորրորդ արբանյակն է, պատկանում է Յուպիտերի ներքին արբանյակների խմբին։ Այն հայտնաբերվել է Սթիվեն Սիննոտի կողմից 1979 թվականին «Վոյաջեր-1» ԱՄԿ-ի կատարած լուսանկարներում[1]։ Թեբե անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության» կողմից 1983 թվականին, անվանումը տրվել է Հունական դիցաբանության նիմփայի անունով[7]։
Յուպիտերի ներքին արբանյակների միջև մեծությամբ երկրորդն է, այն պտտվում է մոլորակի շուրջ Թեբեյի սարդոստանային օղակի մեջ, արտաքին սահմանին մոտ։ Ենթադրվում է, որ այս օղակի մասնիկները արտանետվել են արբանյակի մակերևույթից հարվածային երևույթների արդյունքում[5]։ Արբանյակն ունի անկանոն ձև (գնդաձև չէ) և կարմրավուն գույն։ Ենթադրվում է, որ այն կազմված է ծակոտկեն ջրային սառույցից այլ նյութերի խառնուրդով, նման Ամալթեային։ Մակերևույթը ծածկված է մեծ խառնարաններով և լեռնաշղթաներով, որոնցից որոշների չափերը համեմատելի են արբանյակի չափերի հետ[4]։
Թեբեի մոտ տարածությունից լուսանկարները ստացվել են 1979 թվականին Վոյաջեր-1 և 2 կայանների Յուպիտերի համակարգով անցման ժամանակ, և դրանից հետո 1990-ականներին Գալիլեո ուղեծրակայանից[4]։
Հայտնաբերում և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետիսը հայտնաբերվել է 1979 թվականի մարտի 5-ին Սթիվեն Սիննոտի կողմից Վոյաջեր-1 ավտոմատ միջմոլորակային կայանի կատարած լուսանկարների վրա, և ստացաել է S/1979 J 2 սկզբնական անվանում[1]։ 1983 թվականին արբանյակը պաշտոնականորեն անվանվեց հունական դիցարանի նիմփա Թեբեի անունով[7], ով հանդիսանում էր Զևսի (Յուպիտերի հունական տարբերակը) սիրուհին։
Վոյաջեր-1 կայանից կատարված լուսանկարումներից հետո արբանյակը լուսանկարել է նաև Վոյաջեր-2 կայանը[5], սակայն նրա մասին տեղեկությունները սահմանափակ էին, մինչև Գալիլեո կայանի ժամանումը Յուպիտերի համակարգ։ Գալիլեո կայանը լուսանկարեց արբանյակի համարյա ամբողջ մակերևույթը, և թույլ տվեց ենթադրություններ անել նրա կազմության մասին[4]։
Ուղեծիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեբեն չորս Յուպիտերի ներքին արբանյակներից ամենահեռուն է մոլորակից։ Այն պպտվում է մոլորակից մոտ 222,000 կմ հեռավորության վրա (3,11 Յուպիտերի շառավիղ)։ Արբանյակի ուղեծիրը ունի 0,018 էքսցենտրիսիտետ և 1,08° ուղեծրի թեքում Յուպիտերի հասարակածի նկատմամբ[2]։ Այս տվյալները անսովոր մեծ են ներքին արբանյակի համար, և կարող են բացատրվել նախկինում Գալիլեյան արբանյակների կողմից ազդեցություններով, հատկապես ամենամոտ պտտվող Իոյի կողմից[5]։ Նախկինում Թեբեն մի քանի անգամ ունեցել է Իոյի հետ ուղեծրային ռեզոնանսներ, որոնք կարող էին ազդել նրա ուղեծրի վրա[5]։
Թեբեի ուղեծիրը գտնվում է Յուպիտերի օղակների համակարգի Թեբեյի սարդոստանային օղակի ներսում։ Այս օղակը կազմված է մասնիկներից, որոնք արտանետվել են արբանյակի մակերևույթից տարաբնույթ բախումների արդյունքում։ Արտանետումից հետո այս մասնիկները և փոշին շարունակում են շարժվել արբանյակի ուղեծրի շրջակայքում առաջացնելով օղակ[8]։
Մոլորակի հետ մակընթացային փականի պատճառով Թեբեն պտտվում է իր ուղեծրի պարբերության հետ սինքրոն[5]։
Ֆիզիկական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեբեի մակերևույթը մուգ է և ունի կարմրավուն գույն[6]։ Արբանյակի առաջնային և հետնային կիսագնդերի միջև կա նաև զգալի ասիմետրիկություն։ Առաջնային կիսագունդը մոտ 1,3 անգամ պայծառ է քան հետնայինը։ Այս ասիմետրիկությունը հավանաբար կապված է առաջնային կիսագնդի դեպքում հարվածային միջադեպերի ավելի բարձր արագությամբ և հաճախությամբ, որոնց արդյունքում բացվում են արբանյակի ընդերքի ավելի խորը մասերը, որոնք կազմված են սառույցներից[6]։ Արբանյակի մակերևույթը ծածկված է խառնարաններով, որոնցից որոշները բավականին մեծ են և համեմատելի են արբանյակի չափերի հետ[5]։
Թեբեն ունի ոչ կանոնավոր ձև, էլիպսոիդին մոտ, և մոտավորապես 116×98×84 կմ չափերով[4]։ Գիտնականների գնահատականով արբանյակի մակերևույթի մակերեսը 31 000-ից 59 000 քառակուսի կիլոմետր, կամ միջին գնահատականով 45 000 կմ2։ Արբանյակի խտությունն ու զանգվածը հայտնի չեն, սակայն ենթադրելով, որ նրա միջին խտությունը նման է Ամալթեային (մոտ 0,86 գ/սմ3)[4], նրա զանգվածը կարող է գնահատվել մոտ 4,3×1017 կգ։
Մյուս արբանյակների նման Թեբեն գտնվում է Յուպիտերի հետ մակընթացային փականի մեջ, և նրա մի կողմը միշտ ուղղված է դեպի մոլորակը[5]։
Զեթուս խառնարանը արբանյակի ամենամեծ դիտված առանձնահատկությունն է, այն ունի մոտ 40 կմ տրամագիծ, և հանդիսանում է միակը որը պաշտոնապես անվանվել է։ Խառնարանի պատերին դիտվում են մի քանի պայծառ հետքեր[4]։ Այն տեղակայված է Թեբեի Յուպիտերին ուղված կողմի հակառակ կիսագնդում։ Խառնարանը հայտնաբերվել է Գալիլեո ուղեծրակայանից։ Այն անվանվել է հունական դիցարանի նիմփա Թեբեի ամուսին Զեթուսի անունով[9]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Synnott S. P. (նոյեմբերի 14, 1980)։ «1979J2: The Discovery of a Previously Unknown Jovian Satellite»։ Science 210 (4471): 786–788։ Bibcode:1980Sci...210..786S։ PMID 17739548։ doi:10.1126/science.210.4471.786
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cooper N. J., Murray C. D., Porco C. C., Spitale J. N. (March 2006)։ «Cassini ISS astrometric observations of the inner jovian satellites, Amalthea and Thebe»։ Icarus 181 (1): 223–234։ Bibcode:2006Icar..181..223C։ doi:10.1016/j.icarus.2005.11.007
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հաշվարկված է մյուս հայտնի տվյալների հիման վրա
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Thomas P. C., Burns J. A., Rossier L., Simonelli D., Veverka J., Chapman C. R., Klaasen K., Johnson T. V., Belton M. J. S., Galileo Solid State Imaging Team (September 1998)։ «The Small Inner Satellites of Jupiter»։ Icarus 135 (1): 360–371։ Bibcode:1998Icar..135..360T։ doi:10.1006/icar.1998.5976
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Burns Joseph A., Simonelli Damon P., Showalter Mark R., Hamilton Douglas P., Porco Carolyn C., Throop Henry, Esposito Larry W. (2004)։ «Jupiter's Ring-Moon System» (PDF)։ in Bagenal Fran, Dowling Timothy E., McKinnon William B.։ Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere։ Cambridge University Press։ էջեր 241–262։ Bibcode:2004jpsm.book..241B։ ISBN 978-0-521-81808-7
- ↑ 6,0 6,1 6,2 Simonelli D. P., Rossier L., Thomas P. C., Veverka J., Burns J. A., Belton M. J. S. (October 2000)։ «Leading/Trailing Albedo Asymmetries of Thebe, Amalthea, and Metis»։ Icarus 147 (2): 353–365։ Bibcode:2000Icar..147..353S։ doi:10.1006/icar.2000.6474
- ↑ 7,0 7,1 Marsden Brian G. (սեպտեմբերի 30, 1983)։ «Satellites of Jupiter and Saturn»։ IAU Circular 3872։ Վերցված է 2012-03-28
- ↑ Burns Joseph A., Showalter Mark R., Hamilton Douglas P., Nicholson Philip D., de Pater Imke, Ockert-Bell Maureen E., Thomas Peter C. (մայիսի 14, 1999)։ «The Formation of Jupiter's Faint Rings»։ Science 284 (5417): 1146–1150։ Bibcode:1999Sci...284.1146B։ PMID 10325220։ doi:10.1126/science.284.5417.1146
- ↑ «Planetary Names: Crater, craters: Zethus on Thebe»։ United States Geological Survey։ հոկտեմբերի 3, 2006։ Վերցված է օգոստոսի 7, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Թեբե (արբանյակ) Վիքիպահեստում |
---|
- Թեբեի տվյալները ՆԱՍԱ-ի Solar System Exploration կայքում
- Թեբեի անվանումը ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքում
|